Ֆալաքրօ
Ֆալաքրօ | |
---|---|
Ֆալաքրօ | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Տրամա |
Լեռնաշղթայ | Ֆալաքրօ |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2232 մեթր |
Բարձրագոյն գագաթ | Փրոֆիթիս Իլիաս |
Պահպանման տարածք | Natura 2000 |
Ֆալաքրօ լեռ (յուն․՝ Φαλακρό, կը թարգմանուի որպէս «ճաղատ լեռ»)․ Տրամա շրջանային միաւոր, Մակեդոնիա (հիւսիսային Յունաստան), Յունաստան։ Բարձրագոյն գագաթը 2232 մ․ է։ Լերան վրան կը գործէ լեռնադահուկային հանգիստավայրի կեդրոն մը։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆալաքրօ լեռնազանգուածը արեւելեան Մակեդոնիոյ եւ Թրակիոյ բարձրագոյն լեռն է, Փրոֆիթիս Իլիաս գագաթով (2232մ․)։ Արեւմուտքէն կապուած է Օրվիլոս լերան հետ, իսկ արեւելքէն կը հանգի Նեսթոս գետին հովիտը որ զայն կը բաժնէ կեդրոնական Ռոտոփիէն։
Լեռնազանգուածը կը բաղկանայ 3 գլխաւոր ուռերէ։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆալաքրօ լերան գագաթները, որոնց տարածութիւնը 99,57 քլ² է, պահպանուած կենսավայրեր են ՆԱԹՈՒՐԱ 2000 համաեւրոպական օղահիւսքէն (բնութեան պահպանման յատուկ եւրոպական ծրագիրներ)։
Բուսականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռնազանգուածին բուսականութիւնը կ՛ընդգրկէ բազմաթիւ բոյսերու տեսակներ որոնց թիւը Յունաստանի տարածքին սակաւաթիւ է։ Ինչպէս օրինակ՝ հաւկթաձեւ «ամելայնհեր», զուարթ թրաշուշան, այծիտ, արջախաղող, Ռոտոփիի (հապերլէա), թուխ «նիկրիթելա», վալերիանա, լերան թէյ, այռուած խոլորձ, եւայլն։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գալաքրօ լերան բնապահպանուած կենդանական աշխարհին մէջ կը հանդիպինք ողնայարներու եւ անողնայարներու․ եւրոպական ջրասամոյրին, գայլին, Ալքոն բծայինին, եղջերափողին, ագուռ ջղջիկին, վայրի կատուին, աղուէսնին, վայրի ձիուն, վայրի խոզին, ականջաջղջիկին, «փիփիսթրելի»ին, լեռնամկանին, «փսեւտօհազար»ին, եւայլն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ֆալաքրօ
-
Ֆալաքրօ․ գագաթէն նկարուած
-
Ֆալաքրօ․ սառած գետ
-
Ֆալաքրօ․ տեսարան հիւսիս-արեւմուտքէն
-
Ֆալաքրօ․ արեւելքէն
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ֆալաքրօ լեռ, Տրամա - ներկայացում(յունարէն)
- ↑ Յունաստանի բնութեան տուեալներ, Ֆալաքրօ, 16-7-2011 - 22-3-2023(յունարէն)
- ↑ hellaspath․ Ֆալաքրօ, բարձրութիւն 2232մ․(յունարէն)
- ↑ «natura2000.eea.europa.eu - ՆԱԹՈՒՐԱ 2000(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-25-ին։ արտագրուած է՝ 2023-06-25(անգլերէն)&rft.genre=book&rft_id=https://natura2000.eea.europa.eu/Natura2000/SDF.aspx?site=GR1140004#1&rft_val_fmt=info:ofi/fmt:kev:mtx:book" class="Z3988">
- ↑ Կենսավայր CORINE - Ֆալաքրօ(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ Ֆալաքրօ լեռը 0000074538 (յունարէն)
- ↑ Ֆալաքրօ․ լեռնադահուկային հանգիստավայրը(յունարէն)