Փէր Լաշէզ
Փէր Լաշէզ Գերեզմանատուն (ֆրանսերէն՝ Cimetière du Père-Lachaise պաշտօնական անունը՝ cimetière de l'Est, «Արեւելքի գերեզմանատուն»)
Փէր Լաշէզ Գերեզմանատունը Փարիզ քաղաքի ամենամեծ գերեզմանատունն է, թէեւ արուարձաններուն մէջ աւելի մեծերը կան։
Փէր Լաշէզը աշխարհի ամէնաճանչուած գերեզմանատուներէն է, ուր ամէն տարի հարիւր հազարաւոր զբօսաշրջիկներ կ'այցելեն զանազան ֆրանսացի եւ այլ մեծերու շիրիմները տեսնելու։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերեզմանատունն իր անունն ստացած է Լուի XIV-ի խոստովանահօր՝ Փիեր Ֆրանսուա տը լա Շէզէն (ֆրանսերէն՝ Père François de la Chaise 1624-1709):
Երբ Փարիզի գերեզմանատունը լցուեցաւ, արուարձաններուն մէջ քանի մը նոր, մեծ գերեզմանատուներ բացուեցան Մոնմարթրի Գերեզմանատունը՝ հիւսիսին, Փէր Լաշէզը՝ արեւելքին եւ Մոնփարնասի Գերեզմանատունը՝ հարաւին:[1]
Փէր Լաշէզ գերեզմանատունը բացուեցաւ 21 Մայիս 1804 թուականին: Առաջին անձը հոն յուղարկաւորեցաւ, գզիրի հինգ տարեկան աղջիկը եղած էր, անունը՝ Adélaïde Paillard de Villeneuve: Անոր շիրիմը չէ պահպանուած, քանի որ տարածքը ժամանակաւոր տրամադրուած էր։ Գերեզմանատունի բացումէն երեք օր առաջ Սենատին կողմէն կայսր հռչակուած Նափոլէոն յայտարարեցաւ, որ «Ամեն քաղաքացի իրաւունք ունի թաղուիլ, անկախ անոր ռասայէն եւ կրօնքէն»:[2]
Գերեզմանատունին մէջ կը գտնուի նաեւ «Քոմունարներու պատը» (Mur des Fédérés): Ասիկա տեղ մըն է, ուր «Արիւնոտ շաբաթին» (Semaine Sanglante) վերջին օրը՝ 1871 թուականի 28 Մայիսին գնդակահարուեցան 147 քոմունարները:
Պեր Լաշէզ Թաղուած Նշանաւոր Անձեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]|
- Մոլիէր (Molière 1622-1673)՝ թատերագիր եւ դերասան
- Ժան տը Լա Ֆոնթէն (Jean de La Fontaine 1621-1695)՝ առակագիր
- Օսքար Ուայլտ՝ (Oscar Wilde 1854-1900)՝ գրող
- Հօնորէ տը Պալզաք՝ (Honoré de Balzac 1799-1850)՝ գրող
- Ժորժ Պիզէ (Georges Bizet 1838-1875)՝ երաժիշտ
- Ֆրետերիք Շոբեն (Frederyk Chopin 1810-1879)՝ դաշնակահար
- Ճիմ Մորիսոն՝ (Jim Morrison 1943-1971) ռօք-երաժիշտ
- Իվ Մոնթան (Ives Mondand 1921-1991)՝ դերասան եւ երգիչ
- Մարիա Քալլաս (Maria Cllas Μαρία Κάλλας 1923-1977)՝ երգչուհի
- Ամետէօ Մոտիլիանի (1884-1920)՝ նկարիչ եւ քանդակագործ
- Էտիթ Փիաֆ (dith Piaf 1915-1963)՝ երգահան
- Մարսէլ Փրուսթ (Marcel Proust 1871-1922)՝ վիպասան
- Օկիւսթ Պլանքի (Louis Auguste Blanqui 1805—1881)՝ քաղաքական գործիչ
- Էտուար Տալատիե (Édouard Daladier 1884—1970)՝ քաղաքական գործիչ
- Նեսթոր Մախնոյ (1888—1934)՝ յեղափոխական
- Ժորժ Հօսման (Georges Eugène Haussmann 1809—1891)՝ քաղաքաշինարար
- Ֆրետերիք Պասսի՝ գիտնական
- Ֆէլիքս Ֆոր (Félix Faure 1841—1899)՝ քաղաքական գործիչ
- Հիւկ Մարէ (Hugues-Bernard Maret 1763—1839)՝ քաղաքական գործիչ
- Ահմէթ Քաեայ (Ahmet Kaya 1957-2000)՝ երգիչ
- Սամուէլ Հանէման (Samuel Hahnemann, 1755-1843)՝բժշկագէտ
- Ճոաքինոյ Ռոսսինի (Gioachino Rossini 1792-1868)՝ երգահան
- Էթորէ Պուկաթի (Ettore Bugatti 1881-1947)՝ արդիւնաբերող
- Սարա Պերնհար (Sara Bernhardt 1844-1923)՝ դերասանուհի
- Այսետորայ Տունքան (Isadora Duncan 1877-1927)՝ պարուհի
- Աննի Ժիրարտոյ (Annie Girardot 1931-2011)՝ դերասանուհի
- Մարի Թրենթինեան (Marie Trintignant 1962-2003)՝ դերասանուհի
- էւժեն Տելաքրուա (Eugène Delacroix 1798-1863)՝ նկարիչ
- Ճորճէ Էնեսքու (George Enescu 1881-1955) երգահան, ջութակահար
- Կասփար Մոնժ (Gaspard Monge 1746-1818)՝ թուաբանագէտ
- Ժան-Ֆրանսուա Շամփոլիոն (Jena-François Champollion 1790-1832) արեւելագէտ
Հոն Թաղուած Երեւելի Հայեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փէր Լաշէզին մէջ թաղուած էր Անդրանիկ Օզանեանը, որ մահացաւ 1927 թուականին Օգոստոս 30/31-ին, Միացեալ նահանգներ եւ Սեպտեմբերին յուղարկաւորեցաւ Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատունը։ 1928 թուականին Յունուարին անոր աճիւնը տեղափոխուեցաւ Փարիզ եւ վերաթաղուեցաւ Փէր Լաշէզ գերեզմանոցին մէջ, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխուեցաւ Հայրենիք՝ Երեւանի Եռաբլուր պանթիոն։
- Անդրանիկ Օզանեան (1865-1927)՝ զօրահրամանատար, պետական գործիչ
- Գրիգոր Օտեան (Krikor Odian 1834-1887)՝ օսմանահայ քաղաքական գործիչ, հրապարակախօս
- Շահան Շահնուր (ֆրանսերէն՝ Armen Lubin անունով, 1903-1974)՝ գրող
- Մինաս Չերազ (1852-1928)՝ գրող, խմբագիր, թարգմանիչ
- Ռուբէն Տէր Մինասեան (1882, Ախալքալաք-1951)՝ քաղաքական գործիչ
Գերեզմանատունը Մեր Օրերուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փէր Լաշէզը ներկայիս նոյնպէս բաց գերեզմանատուն մըն է եւ հոն կը կատարուեն յուղարկաւորումներ: Սակայն, Փարիզի գերեզմանատուներուն մէջ թաղումին համար կանոնները բաւականին խիստ են՝ սա գերեզմանատուներէն որեւէ մեկուն մէջ թաղուելուն համար հարկաւոր է, որ ան մահացած ըլլայ Ֆրանսային մայրաքաղաքին մէջ, կամ հոն բնակած ըլլայ: Մեր օրերուն Փէր Լաշէզին մէջ յուղարկաւորելը աւելի դժուար է, քանի որ կայ սպասելու ցանկ:[3] Փէր Լաշէզին մէջ գերեզմանատեղերը կը դասակարգուեն պարզ, առանց զարդարումների տապանաքարերէն մինչեւ աշտարակային յուշարձաններ եւ նոյնիսկ յայտնի մարդոց կամ անձերուն նուիրուած պզտիկ բարեկարգ մատուռներ:
Գերեզմանատունին մէջ հնարաւոր դարձած է սեղմել եւ տեղաւորել աւելի շատ մարմիններ արդեն լցուած տարածութեան մէջ։ Ատոր համար երբեմն կը միացնեն մեկ ընտանիքի որոշ անդամներու աճիւնները միեւնույն գերեզմանին մէջ։
Համեմատաբար վերջերս, Փէր Լաշէզն ընդունեցաւ կարգադասուած գործողութիւն մը, ըստ որու յուղարկավորութեան հողակտորը 30 տարիով վարձով կը տրուի, այպէս որ, եթէ վարձակալութեան պայմանագիրը ընտանիքին կողմէ չ'երկարացուի, աճիւնները կրնան հանել, տարածքը դարձնել նոր գերեզման օգտագործելու համար հնարաւոր: Լքուած աճիւնները կը խտացնեն, կը տեղաւորեն արկղերու մէջ եւ տեղափոխեն Փէր Լաշէզի Aux Morts ոսկրանոց:[4]
Տեղամասերը կրնան վաճառիլ յաւիտեան կամ 50, 30 կամ 10 տարիներու:
Թէեւ որոշ աղբիւրներ ճիշդ չեն գնահատած Փէր Լաշէզին գերեզմաններու 300 000 քանակը նշելով, Փարիզ քաղաքին պաշտօնական կայքին տուեալներով մինչ այժմ հոն թաղած է մեկ միլիոն մարդ: Aux Morts ոսկրանոցին մէջ պահուողներուն հետ միասին մարդկային աճիւններու քանակը կը հասնէ 2-3 միլիոնի:
Կիսանդրիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ժան-Պաթիսթ Քամիլ Քորոյ
Jean-Baptiste-Camille Corot -
Փրանկիսքօ Պալլեսդէրոս
Francisco Ballasteros -
Léon Donnat
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Passy Cemetery»։ www.fodors.com։ Fodors։ արտագրուած է՝ 17 June 2015
- ↑ «The Cemetery of The Père-Lachaise»։ Parissweethome.com
- ↑ «Frequently Asked Questions about Paris Cemeteries»։ Pariscemeteries.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-02-25-ին։ արտագրուած է՝ 2016-03-11
- ↑ «Père-Lachaise Cemetery: Interesting Thing of the Day»։ Itotd.com։ 15 March 2005։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 1 May 2017-ին։ արտագրուած է՝ 11 March 2016
|