Սամուէլ Գասպարով
Սամուէլ Գասպարով ռուս.՝ Самвел Владимирович Гаспаров | |
---|---|
Ծնած է | 7 Յունիս 1938 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է |
26 Մայիս 2020 |
Մահուան վայր |
Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, դերասան, հեղինակ, բեմադրիչ |
Սամուէլ Վլատիմիրի Գասպարով (7 Յունիս 1938, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 26 Մայիս 2020
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սամուէլ Գասպարով, ծնած է 1938 թուականին Թիֆլիսի հայ ընտանիքի մը մէջ։ Մինչ կինոկարիերան աշխատած է որպէս բեռնատարի վարորդ։[2]։
1970 թուականին աւարտած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը (Միքայէլ Ռոմի արուեստանոցը)։ Առաջին բեմադրիչի աշխատանքը եղած է 1977 թուականին։ Հիմնականին կը նկարահանէր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիւներ եւ մարտաֆիլմեր[3], որոնք կը քննադատուէին հոգեբանութեան բացակայութեան եւ արիւնոտ տեսարաններու առկայութեան պատճառով։
1990 թուականէն ետք Գասպարովը հեռացաւ կինոյէն եւ սկսաւ զբաղվիլ այլ գործունէութեամբ, որոնցմէ՝ 1993 թուականին կազմակերպուեցաւ Մայքլ Ջէքսնի հիւրախաղերը Մոսկուայի մէժ՝ Լուժնիկի մարզադաշտին վրայ։
2008 թուականին վերադարձաւ կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով[4]։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
2008 | Ծուղակ մարդասպանի համար |
1990 | Գիշանգղներ ճանապարհներուն |
1987 | Ինչպե՞ս է տանը, ինչպե՞ս են գործերը |
1985 | Մահուան կոորդինատները |
1983 | Առանց հատուկ ռիսկի |
1981 | Վեցերորդը |
1980 | Հաց, ոսկի, նագան |
1979 | Մոռցէք «մահ» բառը |
1977 | Աղքատութեան վկայական |
1977 | Ատելութիւն |
1974 | Առաջին չվերթ, վերջին չվերթ |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
2008 | Ծուղակ մարդասպանի համար |
1990 | Գիշանգղներ ճանապարհներու վրայ |
Արտադրող
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
2008 | Ծուղակ մարդասպանի համար |
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1983 | Առանց հատուկ ռիսկի | գող |
1980 | Հաց, ոսկի, նագան | դրուագ |