Ուատի Ալ Սալամ
Ուատի Ալ Սալամը, (արաբ․՝ وادي السلام), վիթխարի եւ հսկայ գերեզմանատուն մըն է, «Խաղաղութեան ձոր» անունով, որտեղ կը կատարուին թաղումներ ոչ միայն Իրաքէն, այլ նաեւ տարբեր երկրներէ։ Գերեզմանը կը գտնուի սուրբ Ալ-Նաժաֆ քաղաքին մէջ։
Ուատի Ալ Սալամը կը նկատուի աշխարհի ամենամէծ գերեզմանատունը[1], ու Իրաքի ժողովուրդին համար պատիւ է իմամ Ալիին հետ նոյն գերզմանատունին մէջ թաղուիլը։ Այստեղ ըստ աւանդութեան թաղուած են մի քանի իսլամական մարգարէներ, մասնաւորապէս՝ մարգարէ Յուդան եւ Սալիհը[2][3][4]։
Ըստ որոշ գիտնականներու Իրաքի պատերազմին տարիներուն ընթացքին գերեզմանատան մէջ օրական կը թաղուէին 200-250 մարդիկ: 2010 թուականին այդ թիւը նուազած է մինչեւ 100-ի[5]։ Գերեզմանատունը կը գրաւէ 601,16 (6,01 քմ²) տարածք, եւ այնտեղ թաղուած են աւելի քան 5 միլիոն մարդիկ[6]։ Այս գերեզմանը 1400 տարիէ ի վեր գոյութիւն ունի։ Գերեզմանատունը արձանագրուած է Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան նախնական ցուցակներու ցանկին մէջ[7]։
Գերեզմանատան մէջ թաղուած են բազմաթիւ մահմետականներ, մասնաւորապէս անոր կեդրոնը թաղուած է Իսլամի չորրորդ խալիֆան՝ Ալի իպն Ապու Թալիպը[8], ու անոր մօտ կը գտնուին Մուհամմատ Պաքր Ալ-Սատիքի եւ անոր քրոջ Ամինա Ալ-Սատիքի գերեզմանները։ Որոշ մարդիկ կը հաւատան որ իմամ Մուհամմատ իպն ալ Հասան ալ Մահտինը ամէն Հինգշաբթի, արեւմուտի ժամանակ կը յայտնուի մզկիթին մօտ[9]։
Իրաքի պատերազմին ժամանակ տեղական զինուած միաւորումները այս գերեզմանը կը գործածէին որպէս պաշտպան, որուն պատճառով գերեզմանատունը ենթարկուեցաւ կանոնաւոր ռմբակոծութեան հարուածներու[10][11]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Hala Mundhir Fattah, Frank Caso (2009)։ A brief history of Iraq։ Infobase Publishing։ էջ 140։ ISBN 978-0-8160-5767-2։ արտագրուած է՝ 18 October 2010
- ↑ «Wadi Al-Salaam: The Largest Cemetery in The World» (անգլերեն)։ Amusing Planet։ 2013-05-15
- ↑ «Wadi-us-Salaam»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-20-ին։ արտագրուած է՝ 2016-11-14
- ↑ al-islam.org Najaf. Wadi-us Salaam
- ↑ Najaf cemetery witness to Iraq’s tragic history
- ↑ «HOW BIG IS WADI-US-SALAAM CEMETERY?»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-25-ին։ արտագրուած է՝ 2016-11-14
- ↑ Wadi Al-Salam Cemetery in Najaf
- ↑ Mahjubah. — 2000.
- ↑ Davidson L.K., Gitlitz D.M. Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia. — ABC-CLIO, 2002. — С. 27. — (Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia). — ISBN 9781576070048
- ↑ Benjamin K. Funerals to Die For: The Craziest, Creepiest, and Most Bizarre Funeral Traditions and Practices Ever. — F W Media, 2013. — С. 111. — ISBN 9781440557088
- ↑ Colonel Glen Butler, U.S. Marine Corps. A Vital Concept Refined // Naval History Magazine : See Image #1. — United States Naval Institute, December 2012. — Т. 26. — № 6.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Satellite photograph of the cemetery
- Wadi-us-salaam Photos Archived 2014-08-04 at the Wayback Machine.