Նիսիրոս
Կղզի | |
---|---|
նիսիրոս | |
Νίσυρος | |
Մանդրաքի (Նիսիրոսի նաւահանգիստը) | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 41,263 քմ² |
ԲԾՄ | 698 մեթր |
Բնակչութիւն | 1008 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC 2 եւ UTC 3։00 |
Հեռախօսային ցուցանիշ | 22420 |
Փոստային ցուցանիշ | 85303 |
Պաշտօնական կայքէջ | nisyros.gr |
Նիսիսրոս (յուն․՝ Νίσυρος), հարաւային Էգէականի հրաբխային կղզի, Տոտեքանիսա։ Կը գտնուի Ռոտոսին հիւսիս-արեւմուտքը, Քոս, Թիլոս եւ Ասթիփալէա կղզիներուն միջեւ։[1] [2]
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիսիրոս հրաբխային կղզի է եւ մաս կը կազմէ հարաւային Յունաստանի հրաբխային գօտիին։ Առաջին ընդծովեայ պայթումները տեղի ունեցած են 150000 տարի առաջ։ Սակայն հրաբխային գլխաւոր աշխուժութիւնը կատարուած է 40000 - 10000 տարիներ առաջ։ [3] [4]
Կղզին կը բաղկանայ հրաբխային լեռներէ։ Ունի 5 հրաբերաններ։ Անոր կեդրոնը կը գտնուի 4 քլ․ տրամագիծով քալտերան, որուն մէջ կը գտնուի աշխարհի ջրաջերմական ամենամեծ հրաբերանը՝ Սթեֆանոս (300 մեթր տրամագիծ)։ Հրաբխային վերջին ժայթքումը տեղի ունեցաւ 1888-ին եւ այժմ կղզիին վրան կան գործօն ծխաններ։ Նիսիրոսի կեդրոնը կը բարձրանայ խանձաքար մը (700 մ․)՝ կղզիին ամենաբարձր կէտը։
Շնորհիւ հրաբխային գործունէութեան, Նիսիրոս ջերմուկներ ունի, որոնց ջուրի ջերմաստիճանը 30° - 60° C է։ Գլխաւոր ջերմուկներն են Փալի եւ Լութրա։[5] [6]
Վարչական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիսիրոսի տարածութիւնն է 41 քլ․², իսկ բնակչութեան թիւը՝ 1 008։ Մայրաքաղաքն է Մանդրաքի (660 բնսկիչ)։ Մնացեալ գլխաւոր բնակավայրերն են՝ Լութրա (16), Էպորիոս (27), Փալի (239), Նիքեա (61)։ Նաեւ անոր քաղաքապետութեան մաս կը կազմեն կղզիակներ Եալի (21), Քանտելիուսա (փարոսի դեր կատարող), Այիոս Անտոնիոս, Սթրոկիլի, Փահեա եւ Փերղուսա։ [7] [8]
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակիչները կը զբաղին երկրագործութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ։ Չեչաքարի շահագործումը կղզիին գլխաւոր եկամուտն է։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ յունական դիցաբանութեան, կղզին կը ծագի Հսկաներուն կռիւին (Γιγαντομαχία) ժամանակ։ Երբ Ողիմպոսի աստուածները կը հալածէին Հսկաները, հսկայ Փոլիվիոթիս լողալով կը ճեղքէ Էգէականը եւ հազիւ հասած Քոսի բացերը, Փոսիտոնաս աստուածը հետեւելով Զեւսին հրահանգին՝ անհետացնել Փոլիվիոթիսը, իր եռաժանիով Քոսէն մաս մը կ՛ առնէ եւ հսկային վրայ նետելով զայն կը ջախջախէ։ Այդ հողակտորը Նիսիրոս կը կոչուի։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիսիրոս անունը նախապատմական է։ Հիթիթներուն արձանագրութիւններուն մէջ Ասորիներուն երկիրը Նիսիրղիա կը կոչուի․ կ՛ ենթադրուի թէ կղզիէն գաղթականներ հոն հաստատուած են։ Նիսիրոսին պատմութիւնը կը հետեւի Տոտեքանիսայի պատմութեան։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մանդրաքի
-
Սթեֆանոս․ Նիսիրոսին ամենալայն հրաբերանը
-
Փալի
-
Նիսիրոս․ միջերկրեայ շրջան
-
Նիքեա
-
Սթեֆանոս հրաբերան
-
հրաբերաններ
-
Եալի կղզին, նկարուած Նիսիրոսէն
-
Փալէոքասթրօ
-
Փալէոքասթրօ
-
Էպորիօ
-
Սթրկիլի կղզիակը նկարուած Էպորիոյէն
-
Մանդրաքի
-
Հարաւային Նիսիրոս
-
Փալի
-
Փանայիա Սփիլիանի վանք, Մանդրաքի
-
Մանդրաքի
-
Փասսլէոքասթրօ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2022-04-04(յունարէն)&rft.genre=book&rft_id=https://www.statistics.gr/2011-census-pop-hous&rft_val_fmt=info:ofi/fmt:kev:mtx:book" class="Z3988">
- ↑ Նիսիրոսի երկրաջերմական դաշտը(յունարէն)
- ↑ Նիսիրոս քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ Նիսիրոս(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի Պետական Ռատիօհեռասփռման կայան - նիսիսրոս․ Էգէականի վրայ գծագրութիւն մը(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի Պետական Ռատիօհեռասփռման կայան -Ճամբորդելով Յունաստան(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի Պետական Ռատիօհեռասփռման կայան -Նիսիրոս, հրաբուխին տակը(յունարէն)
- ↑ Սմիսթոնեան հիմնարկ․ Նիսիրոս հրաբխային կղզի, 8/1/ - 14/1/2003(անգլերէն)