Մեղալի Սթրոկիլի, Լիհատես
Կղզիակ | |
---|---|
Մեղալի Սթրոկիլի, Լիհատես, Էվիա | |
Στρογγυλή Λιχάδος Ευβοίας | |
Մեղալի Սթրոկիլի, Լիհատես | |
Երկիր | Յունաստան, Էվոյիքոս ծոց |
Շրջան | Յունաստան |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 6 մարդ (1951) |
Մեղալի Սթրոկիլի (յուն․՝ Μεγάλη Στρογγυλή )․ հիւսիսային Էվոյիքոս ծոցի հրաբխային անբնակ կղզիակ, Լիհատես, Յունաստան։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեղալի Սթրոկիլի Լիհատես հրաբխային կղզեխումբին երկրորդ մեծ կղզիակն է (մեծագոյնը՝ Մոնոլիա)։ Կը պատկանի Իսթիէա-էտիփսոս քաղաքապետութեան (Էվիա)։ Մինչեւ 1960 կղզին ունէր բնակավայր։ Բարձրագոյն կէտը 14 մեթր է։
Կանանչապատ կղզիակին բուսական հարստութիւնը ցած թուփերն եւ «ֆրիղանա»ներն* են։ ւԼիհատես կղզեխումբին մնացեալ կղզիակներուն հետ յայտարարուած է «Բացառիկ բնական գեղեցկութեամբ վայր» (Τοπίο Ιδιαίτερου Φυσικού Κάλους - Τ.Ι.Φ.Κ.)։
Ֆրիղանա․ ցած փուշոտ փոքր տերեւներով բուրաւէտ թուփեր, որոնք գարնան եւ ամռան կը ծաղկին, ինչպէս օրինակ ծոթրինը, վիմավարդը, հազարածաղիկը, եռաբլթակ եղիսպակը, ցախեայ, ծնեբիկը, եւայլն։
Քարաշէն փարոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1870-ին կղզիակին վրայ կը կառուցուի 9 մեթր բարձրութեամբ փարոս մը։ Փարոսին բարձրութիւնը իր յենարանին հետ 41 մեթր է։ Մինչեւ այսօր կը գործէ։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Լիհատես, Էվիայի տեսարժան կղզիակները(յունարէն)
- ↑ Լիհատես, կայքէջ(յունարէն)
- ↑ Մեղալի Սթրոկիլի(յունարէն)
- ↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար - 10651, էջ 177(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-04-15(յունարէն)&rft.genre=book&rft_id=https://www.statistics.gr/documents/20181/1210503/FEK_monimos_rev.pdf/125204a0-726f-46fe-a141-302d9e7a38dc&rft_val_fmt=info:ofi/fmt:kev:mtx:book" class="Z3988">
- ↑ Լիհատես, Էվիային փոքրիկ Սէյշելսը(յունարէն)
- ↑ Մեղալի Սթրոկիլի․ քարաշէս Փարոսը(յունարէն)
- ↑ Ֆիլոթիս․ Մոնոլիա եւ Լիհատես կղզիակներ (յունարէն)
- ↑ «Ֆրիղանա»(յունարէն)