Մառնէուլի
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մառնէուլի | |||||
վրաց.՝ მარნეული | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
ԲԾՄ | 420±1 մեթր | ||||
Բնակչութիւն |
24 928 մարդ (2023) | ||||
Կը գտնուի ափին | Ալգետի? | ||||
Ժամային գօտի | UTC 4։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ |
357 | ||||
Փոստային ցուցանիշ |
3000[http://georgianpost.ge/?site-lang=ka&site-path=help%252Fzipcodes%252F&group=3_საქართველოს_ფოსტა] | ||||
Պաշտօնական կայքէջ | marneuli.gov.ge | ||||
Մառնէուլիի (վրաց.՝ მარნეული), քաղաք Վրաստանի Հանրապետութեան հարաւը, Քուէմօ-Քարթլի երկրամասին մէջ, Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մառնէուլի Վրաստանի Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնն է։ Մինչեւ 1952 թուականը բնակավայրը կը կրէր Սարվանի (վրացերէն՝ სარვანი, ազրպէյճաներէն՝ Sarvan) անուանումը։ Քաղաքն իր կարգավիճակն ստացած է 1964 թուականին։ Իսկ 2008-ի Օգոսոտսի 8-ին Հարաւաին Օսիոյ մէջ տեղի ունեցած զինուած հակամարտութեան ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման ենթարկած էին քաղաքին օդակայնը, որուն հետեւանքով զոհուած էր 3 մարդ[4]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 1989-ի՝ համախորհրդաին մարդահամaրի տուեալներուն, Մառնէուլի կը բնակէր 27 557 մարդ[5]։ Ըստ Վրաստանի Կառավարութեան պաշտօնական տուեալներուն, քաղաքին բնակչութիւնը 2006-ին կը կազմէր 20,1 մարդ, որոնցմէ 83,1% ազրպէյճանցիներ են[6]։ Մառնէուլիի մօտակայքը կը գտնուէր Նաեւ մի քանի հայկական գիւղ։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մառնէուլիում կը գործէր մի քանի փոքր ձեռնարկութիւններ՝ պահածոններու գործարան, պանիրի եւ ձէթի գործարան, արդուզարդի գործարանը եւ կրամած արտադրանքի գործարան։
Ոչ կառավարական կազմակերպութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքէն ներս կը գործեն հետեւեալ ոչ կառավարական կազմակերպութիւնները՝
- «Ազրպէյճանցիներու մշակութային կեդրոն»
- «Կէյրեաթ»
- «Երիտասարդական կեդրոն»
- «Մառնէուլի համայնաքային ռատիօ»