Jump to content

Ճեսիքա Ճոն

Ճէսիգա Ճոն
Ծնած է 18 Ապրիլ, 1989
Ծննդավայր Սան Ֆրանցիսքօ, Գալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Հարաւային Քորէա
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Կորեա Քենթ արտասահմանյան դպրոց?
Տեսակ քեյ փոփ?
Մասնագիտութիւն երգչուհի, դերասանուհի, պարուհի
Գործունէութիւն 2007- առ այժմ
Անդամութիւն Girls' Generation?
Կայքէջ blancgroup.com

Ճեսիքա Սոյոն Ճոն (քորէայերէն՝ 제시카, անգլերէն՝ Jessica Sooyoun Jung, ծնած է 18 Ապրիլ 1989-ին, ինչպէս նաեւ յայտնի է իր Ճոն Սոյոն քորէական անունով), քորէական ծագումով ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի եւ նորաձեւութեան տիպար: Ծնած է Սան Ֆրանցիսքօ, Գալիֆորնիա, Միացեալ Նահանգներ: Ազատ կը խօսի անգլերէն եւ քորէայերէն լեզուներով։ Girls’ Generation խումբի նախկին անդամ է։

Ճեսիքան ծնած է Սան Ֆրանցիսքոյի մէջ, Գալիֆորնիա, ԱՄՆ։ 2000 թուականին Քորէայի մէջ հանգստանալու ժամանակ, իր եւ իր քրոջն առաջարկած են միանալ S.M. Entertainment ընկերութեանը։ 7 տարի պատրաստուած է առաջին ելոյթի՝ աշխատելով ձայնի եւ պարերու վրայ[1]: Անոր փոքր քոյրը՝ Քրիսթալ Ճոնը, f(x) քորէական խումբի անդամ է։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճեսիքան խումբին մէջ առաջինն էր, որ համագործակցած է S. M Entertaiment գործակալութեան հետ։ 5 Օգոստոս 2007-ին կատարեց իր առաջնաելոյթը, որու կազմի մէջ կար 9 մարդ։ 2014-ի Հոկտեմբերէն Ճեսիքան չի հանդիսանար Girls’ Generation խումբի անդամը։

Միայնակ Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ճեսիքան MBC Gayo Daejejeon-ին, 2013 թ.

Ճեսիքան Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ հրապարակեց 2 առանձին՝ «Oppa Nappa»[2] եւ «Mabinogi»[3]: 3 Մարտ 2008-ին դուրս եկաւ խումբի ալպոմ 8Eight-ը, ուր Ճեսիքայի հետ երգ կար. երգ՝ I Love U: Սակայն երգի տեսահոլովակին մէջ Ճեսիքան չնկարահանեց։

Ճեսիքան մի քանի զուգերգ երգեց Shinee խումբի Լի Ճին Կիի «One, One Year Later» եւ Բակ Միոն Սուի հետ՝ «Naengmyeon»: 13 Հոկտեմբերին Ճեսիքան թողարկեց թուային առանձին «Sweet Delight»ը։

Ինչպէս նաեւ ան կատարած է «Վայրի սիրավէպ» թատերախաղի ձայնահետքը, որուն մէջ ան կը խաղար։ Գիմ Չին Բյոյի հետ կատարած է զուգերգ «What To Do»ն դուրս եկած է 19 Յունուար 2012-ին։ Օգոստոս 15ին հրապարակեց «Butterfly» ձայնահետքը՝ SBS-ի «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» թատերախաղի, որ ձայնագրուած էր իր քրոջ հետ։ Ան հարազատ քոյրերու կատարած առաջին պաշտօնական զուգերգն էր, որ շատ ուշադրութիւն գրաւած է [4]: Ճեսիքան կատարեց «Հզօր թագաւորի երազանքը» թատերախաղի «Heart Road» ձայնահետքը։ 7 Սեպտեմբերին երգը անցաւ վաճառքի[5]: 18 Սեպտեմբերին Ճեսիքան թողարկեց «My Lifestyle» երգը քորէացի ռափեր Dok2-ի հետ։ Երգը դարձաւ Hyundai i30 գովազդի հիմնական նիւթը[6]:

Դերասանական Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճեսիքայի առաջին ելոյթը թատերական աշխարհին մէջ դարձաւ «Օրէնքով շիկահերը» ցուցադրութեան ներկայացումը Լի Հա Նըի եւ Գիմ Չի Ուիուի հետ[7], որու առաջինը տեղի ունեցած է 14 Նոյեմբեր 2009-ին[8]:

23 Դեկտեմբերին «Վայրի սիրավէպ» տրամայի նկարահանման խումբը հաստատեց Ճեսիքայի մասնակցութիւնը թատերախաղի մէջ։ Ան կատարեց գլխաւոր հերոս Գան Ճոն Հիի նախկին ընկերուհիի դերը։ Յայտարարեց, որ Ճեսիքան կը նկարահանէ 8 դրուագներու մէջ։ «Վայրի սիրավէպը» հեռարձակուած ՝ 4 Յունուար 2012-էն 23 Փետրուար 2012-ը։

Նորաձեւութեան տիպարային գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Girls Generation-ի հետ Ճեսիքան դարձաւ շարք մը գովազդային տեսահոլովակներու նորաձեւութեան տիպար, ինչպիսի են՝ Haptic Motion, LG, Samsung, Domino’s Pizza, Elite Uniform, J.ESTINA եւ շատ ուրիշներ։ 2011-ի սկիզբը Ճեսիքան դարձաւ Dior ընկերութեան նորաձեւութեան տիպարը Հիոյոնի, Եուրիի, Թիֆֆանիի, Սուինի եւ Սաննիի հետ։ 2011-ին ան եղած է Levis-ի նորաձեւութեան տիպարը «Marie Claire» ամսագիրի համար։ Ճեսիքան յայտնուեցաւ «Dazed & Confused» ամսագիրի շապիկին[9], ինչպէս նաեւ «Elle Girl» ամսագիրին մէջ։ 2012-ին Ճեսիքան դարձաւ Coming Step հագուստներու տարբերանիշի նորաձեւութեան տիպարը։ Մէկ տարուան ընթացքին ան յայտնուեցաւ «Star Magazine»-ի Մարտի եւ Յուլիսի մէջ հրատարակուող համարներուն, «Voge Girl» ամսագիրի Մարտին հրատարակուող համարին Թիֆֆանիին հետ Chanel-ի գովազդի համար[10], «Marie Claire»-ի Յուլիսին հրատարակուած համարին (եւ շապիկին, իր քոյր Քրիսթալի հետ)[11], ինչպէս նաեւ «W Korea» ամսագիրի Սեպտեմբերին հրատարակուող համարին[12]: 2012-ին աշնան Ճեսիքան ընտրուած է զարդադեղայի տարբերանիշ «banila co»-ի նորաձեւութեան տիպար[13]:

Հեռուստատես եւ ցուցադրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2009-ին Ճեսիքան եղած է «Անաւարտ կոչ» (ամառային թողարկել)ու հիւրը։ Ծրագիրի ներսը Ճեսիքան ցուցադրութեան հաղորդավարներէն մէկուն՝ Բակ Միոն Սուի հետ զուգերգ երգեց «Naengmyun» անունով։ 2010-ին Ճեսիքան եւ Եուրին եղած են «Աստղային թագաւոր» հաղորդման մշտական հիւրը։ 2010 թուականի Մայիսին ան դարձաւ «Ծնունդդ շնորհաւոր» ցուցադրութեան մշտական անդամը, սակայն 7 Յունիսին ան ձգեց ցուցադրութիւնը արտասահմանեան աշխատանքի պատճառով[14]:

2014: OnStyle’s Jessica & Krystal:

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014-ի Ապրիլին Ճեսիքան եւ իր քոյրը Քրիսթալը յայտարարած են իրական ցուցադրութեան մէջ նկարահանուելու մասին։ Jessica & Krystal -ի առաջինը տեղի ունեցաւ 2014-ի 3 Յունիսին, ընդամէնը 10 շարքերով։ Ցուցադրութեան նպատակը երկու քոյրերու բնաւորութիւնը յայտնաբերած էր եւ անոնց ամէնօրեայ կեանքին ընթացքը[15]:

Սկաւառակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Ուրտեղ դուրս եկած է երգը Երգ Տեւողութիւն Կատարող
2008 Roommate «Oppa Nappa» 03:45 Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ երրախումբ
It’s Fantastic «It’s Fantastic» 03:40 Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ երրախումբ
2009 Olympic Duet Song Festival «NaengMyun» 03:41 Բակ Միոն Սուի հետ զուգերգ
2010 Sweet Delight «Sweet Delight» 03:20 միայնակ
2011 Romance Town «Because Tears Are Overflowing» 04:46 միայնակ
2012 KBS Wild Romance «What To Do» 03:54 Գիմ Չին Պհյոյի հետ զուգերգ
SBS Քեզ համար՝ ամբողջ հմայքով «Butterfly» 03:01 Քրիսթալի հետ զուգերգ
KBS King’s Dream «Heart Road» 04:19 միայնակ
PYL Younique Vol 1 «My Lifestyle» 03:05 Dok2-ի հետ զուգերգ
Cobu 3D «Say Yes» ? Քրիսի եւ Քրիսթալի հետ երրախումբ

Հեռուստասերիալներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Անուն Դեր
2008 Անյաղթահարելի ամուսնութիւնбрак Պուլ Կուան Տոն (7 արքայադստրերէն մէկը) (կամեո)
2009 Տհեհի, Հյեկյէ, Չիհիո! Անգլերէնի ուսուցչուհի (կամէո)
2010 О, իմ լեդի! В роли самой себя (камео)
2012 Վայրի սիրավէպ Կան Չոն Հի
Տարի Անուանում Դեր
2016 I Love That Crazy Little Thing ?
2016 My Other Home ?
2016 Two Bellmen 3 ?

Երաժշտական տեսահոլովակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Երգ Կատարող Դեր
2007 «Love is Late, I’m Sorry» Ւիմ Չո Հան Ինքն իր դերին մէջ
2009 «Super Girl» Super Junior-M Ինքն իր դերին մէջ
«S.E.O.U.L.» Super Junior եւ Girls' Generation Լուսանկարիչ աղջիկ
2012 «Sherlock» Shinee Ուրուական

Ճեսիքան տուեալ վաճառանիշերու նորաձեւութեան տիպար է.

  • 2008: Anycall Haptic
  • 2010: Dior Snow
  • 2012: Banila Co
  • 2012: Hyundai Motors
  • 2012: Cartier
  • 2013: Stonehenge
  • 2013: SOUP
  • 2013: Pierre Balmain (совместно с Кристал из f(x))
  • 2014— առ այժմ։ Blanc & Eclare (Ճեսիքան կը հանդիսանայ վաճառանիշի հիմնադիրը)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. http://choen.chosun.com/site/data/html_dir/2009/02/18/2009021800465.html
  2. http://isplus.joins.com/article/article.html?aid=1094530
  3. http://isplus.joins.com/article/article.html?aid=985744
  4. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-12-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  5. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-13-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  6. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-12-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  7. http://www.koreatimes.co.kr/www/news/art/2009/09/135_51953.html
  8. http://english.chosun.com/site/data/html_dir/2009/10/31/2009103100199.html
  9. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-22-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  10. http://en.korea.com/blog/enter/k-pop/snsds-tiffany-and-jessica-show-off-their-doll-like-looks-in-a-magazine/
  11. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  12. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  13. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2017-07-21 
  14. «제시카 ‘해피버스데이‘ 5주 출연 끝 7일 하차»։ արտագրուած է՝ 2016-07-30 
  15. «Jessica and Krystal's reality show 'Jessica&Krystal' confirms premiere date | allkpop.com»։ արտագրուած է՝ 2016-07-30 

Կաղապար:S.M. Entertainment Կաղապար:Girls' Generation