Հառանի Ճակատամարտ
Հառանի Ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշաւանքներ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Կաղապար:Country data Անտիոքի դքսություն Անտիոքի դքսութիւն Կաղապար:Country data Եդեսիայի կոմսություն Եդեսիոյ կոմսութիւն |
Սելճուքեան սուլթանութիւն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Բալդուին II (Եդեսիոյ կոմս) Բոհեմունդ I (Անտիոքի դուքս) |
Ջիկիրմիշ (Մուսուլ) | ||||||
Կողմերու ուժեր | |||||||
3000 հեծեալ, 9500 նետաձիգ եւ հետեւակ | Սոկման՝ 7000, Ջիկիրմիշ՝ 3000 | ||||||
Կորուստներ | |||||||
Անյայտ | Անյայտ |
Հառանի ճակատամարտ, ռազմական ընդհարում Եդեսիոյ կոմսութեան, Անտիոքի դքսութեան եւ Սելճուք թուրքերու միջեւ, 7 մայիս 1104: Այս մէկը առաջին ամենամեծ ճակատամարտն էր Խաչակրաց առաջին արշաւանքի ժամանակ նորաստեղծ խաչակրաց պետութիւններու դէմ։ Այս ճակատամարտը աղետալի հետեւանքներ ունեցաւ Անտիոքի դքսութեան համար. սելճուքները կարողութիւնը ունեցան ետ վերադարձնել այն տարածքները, որոնք կորսնցուցած էին։
1104-ին Բալդուին II-ը յարձակում իրագործեց Հառան քաղաքի վրայ։ Ան օգնութեան հայցով դիմեց Բոհեմունդ I-ին եւ Թանկրեդ դ'Օտվիլին: Վերջիններս շարժեցան դէպի հիւսիս՝ Անտիոքէն Եդեսիա եւ միացան Բալդուինի եւ Ժոսլեն I-ի զօրքերուն։ Անոնց կ՛ուղղեկցէին նաեւ Անտիոքի եւ Երուսաղէմի պատրիարքները եւ Եդեսիոյ արքեպիսկոպոսը։
Սելճուքներու հրամանատարներ Մոսուլի կառավարիչ Ջիկիրմիշը եւ Մարդինի կառավարիչ Սոկմանը իրենց զօրքը հաւաքեցին Ռաս ալ-Այնի մէջ եւ մայիս 1104-ին յարձակեցան Եդեսիոյ կոմսութեան վրայ՝ նպատակ ունենալով շեղել խաչակիրներու ուշադրութիւնը Հառանէն։
Երբ սկսաւ քաղաքի պաշարումը, սելճուքները ձեւացուցին թէ կը նահանեն եւ շարժեցան դէպի հարաւ: Խաչակիրները հետեւեցան անոնց։ Իբն ալ-Ասիրի համաձայն իսկական ճակատամարտը տեղի ունեցած է Հառան քաղաքէն 12 քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող ալ-Ռակկա քաղաքի մօտ։ Բալդուինը եւ Ժոսլենը ձախ թեւի (Եդեսիոյ) հրամանատարներն էին, իսկ Բոհեմունդը եւ Թանկրեդը՝ աջ (Անտիոքի)։ Մարտի ընթացքին ձախ թեւը ամբողջութեամբ կը կոտրուի, իսկ Բալդուինն ու Ժոսլենը գերի կը բռնուին, մինչդեռ աջ թեւը կ՛րնայ փախչիլ Եդեսիա։ Չնայած անոր, որ ռազմագերինու համար փրկագին կը վճարուէին, Բալդուինն ու Ժոսլենը 1108-ին ազատ կ՛արձակուին։
Այս ճակատամարտը խաչակիրներու առաջին ճակատագրական պարտութիւնն էր, որ լուրջ հետեւանքներ ունեցաւ Անտիոքի դքսութեան համար։ Բիւզանդական կայսրութիւնը չարաշահեց այս պարտութիւնը՝ իր պահանջները պարտադրելու Անտիոքի դքսության վրայ եւ հետ վերցնելու Լաթակիան եւ Կիլիկիայէն որոշ տարածքներ։ Բոհեմունդը կը վերադառնայ Իտալիա՝ նպատակ ունենալով նոր զօրք հաւաքել, իսկ Անտիոքի գահին կո թողնէ Թանկրեդին։ Այս պարտութենէն ետք Բիւզանդական կայսր Ալեքսիոս Ա. Կոմնենոսը Բոհեմունդին կը ստիպէ ստորագրել Դեւոլի պայմանագիրը, ըստ որուն Անտիոքը կը դառնայ կայսրութեան ենթակայ պետութիւն։
Անտիոքը կրկին կը պաշարուի Արիւնոտ դաշտի ճակատամարտէն ետք (1119), իսկ Եդեսիան ազատ կը մնայ մինչեւ 1144:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Bernard S. Bachrach and David S. Bachrach, 2005. The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. The first English translation. ISBN 0-7546-3710-7
- Beaumont, André Alden. "Albert von Aachen and the County of Edessa", in Louis J. Paetow, ed. The Crusades and Other Historical Essays. Presented to Dana C. Munro by His Former Students. New York, 1928, pp. 101–138, esp. 124-127.
- Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127, trans. Frances Rita Ryan. University of Tennessee Press, 1969.
- Heidemann, Stefan. Die Renaissance der Städte in Nordsyrien und Nordmesopotamien: Städtische Entwicklung und wirtschaftliche Bedingungen in ar-Raqqa und Harran von der beduinischen Vorherrschaft bis zu den Seldschuken. Islamic History and Civilization: Studies and Texts 40, Leiden, 2002, p. 192-197.
- Jörgensen, Christer (2007), "Harran, 1104." In Battles of the Crusades 1097-1444. Edited by Kelly Devries. London: Amber.
- Armenia and the Crusades, Tenth to Twelfth Centuries: The Chronicle of Matthew of Edessa. Trans. Ara Edmond Dostourian. National Association for Armenian Studies and Research, 1993.
- Nicholson, Robert Lawrence. Tancred: A Study of His Career and Work in Their Relation to the First Crusade and the Establishment of the Latin States in Syria and Palestine. Chicago, 1940, pp. 138–147.
- William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E.A. Babcock and A.C. Krey. Columbia University Press, 1943.