Լէոնիտ Ազգալդեան
Լէոնիտ Ազգալդեան | |
---|---|
| |
Ծնած է | 22 Նոյեմբեր 1942 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է |
21 Յունիս 1992 |
Մահուան վայր | Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Ազրպէյճանի Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ? Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | ֆիզիքոս, զինուոր |
Անդամութիւն | Անկախության բանակ? |
Կայքէջ | azgaldyan.am |
Լէոնիտ Ազգալդեան (22 Նոյեմբեր 1942, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 21 Յունիս 1992
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: 1960-ին ընտրուած է Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի բնագիտութեան բաժանմունքը: Հետագային փոխանցուած է Երեւանի պետական համալսարանի նոյն բաժանմունքը, որ աւարտած է յաջողութեամբ: Աշխատած է ժողովրդական տնտեսութեան տարբեր բնագաւառներու մէջ:
Ղարաբաղեան շարժման առաջին օրերէն իսկ Ազգալդեան մասնակցած է ազգային-ազատագրական պայքարին:
1990-ի Փետրուարէն սկսեալ վարած է «Անկախութեան Բանակ»-ի հրամանատարութիւնը, կազմակերպած է շրջաններու, յատկապէս Վարդենիսի ինքնապաշտպանութիւնը։ Ան կազմակերպած եւ ղեկավարած է Հայաստանի շարք մը շրջաններու ինքնապաշտպանական մարտերը։
Աւելի ուշ Լէոնիտ Ազգալդեան իր ճակատագիրը ամբողջութեամբ կապած է Արցախին: Ան գործած է նախ Գետաշէնի եւ Շահումեանի, ապա Մարտակերտի մէջ:
21 Յունիս 1992-ին Լէոնիտ Ազգալդեան նահատակուած է Մարտակերտի Տօնաշէն գիւղին մօտ՝ թշնամիներու կրակոցներէն[4]: