Jump to content

Ժան Նուվէլ

Ժան Նուվէլ
ֆրանսերէն՝ Jean Nouvel
Ծնած է 12 Օգոստոս 1945(1945-08-12)Structurae_—_[[:en:Ratingen|Ratingen]]:_1998.-1">[1][[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]-2">[2]Կերպարվեստի_արխիվ_—_2003.-3">[3][…] (79 տարեկան)
Ծննդավայր Fumel[[:Գերմանիոյ_Ազգային_Գրադարան|Deutsche_Nationalbibliothek]]_[http://d-nb.info/gnd/118979566/_Record_#118979566]_//_Gemeinsame_Normdatei_—_2012—2016.-4">[4]
Քաղաքացիութիւն  ՖրանսաԺամանակակից_արվեստի_թանգարանի_առցանց_հավաքածու-5">[5]
Ուսումնավայր Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց
Երկեր/Գլխաւոր գործ «Կալէրի Լա Ֆայէթ», Թուր Պլէօ, Քոլոնի Աշտարակը, Ակպար Աշտարակը, Սպանիա, Նոր շէնքը, Մատրիտ, Սպանիա, Լուվր Ապու Տապի եւ Արաբական աշխարհի հիմնարկի շէնքը
Մասնագիտութիւն ճարտարապետ, ուսուցիչ
Կայքէջ jeannouvel.com

Ժան Նուվէլ, (12 Օգոստոս 1945), ֆրանսացի ճարտարապետ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է ուսուցիչներու ընտանիքի մէջ:

Նախ փափաքած է նկարիչ դառնալ, սակայն ծնողքը որոշած է իրեն համար աւելի լուրջ կրթութիւն մը ապահովել, եւ ան ընդունուած է Պորտոյի Գեղարուեստի բարձրագոյն դպրոցը։

1966-ին կրթանպաստի արժանանալով, Նուվէլ ուսումը շարունակած է Փարիզի Գեղարուեստի դպրոցին մէջ:

Ուսումը աւարտելէ առաջ, ան Ֆրանսուա Սինիորի հետ բացած է ճարտարապետական սեփական գրասենեակ մը։

1976-ին դարձած է «Մարս 1976» եւ «Ճարտարապետական սենտիքա» ուղղութիւններու հիմնադիրներէն մին։

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժան Նուվէլ կը նկատուի բազմակողմանի ճարտարապետ։ Իր գործերուն մէջ ան յաջողած է միաւորել գոյները, նիւթերը եւ մակերեւոյթները։

Ան Ֆրանսայի ամէնէն նշանաւոր ճարտարապետերէն է, որ իրականացուցած է նախագիծեր՝ ամբողջ Եւրոպայի, ինչպէս նաեւ Ասիոյ եւ Ամերիկայի տարածքին։ Անոր նախագիծերը աչքի կը զարնեն ճարտարապետական ամբողջական լուծումներով:

Ճարտարապետական ասպարէզին մէջ, Նուվէլի ակնառու առաջին գործը 1987-ին, Փարիզի մէջ, Արաբական աշխարհի հիմնարկի շէնքը եղած է, զոր ան իրականացուցած է «Architecture Studio» ճարտարապետական գրասենեակին հետ։

Աւելի ուշ՝ անոր նախագծած նշանաւոր աշխատանքներէն եղած են՝

1994-ին Ժան Նուվէլ հիմնադրած է «Ժան Նուվէլի գրասենեակ» ընկերութիւնը, որ 2006-ին իր 140 աշխատակիցներով Ֆրանսայի ճարտարապետական ամէնէն մեծ ընկերութիւնը կը նկատուէր:

Ընկերութեան գլխաւոր գրասենեակը կը գտնուի Փարիզ եւ մասնաճիւղեր ունի Լոնտոնի, Քոփենհակընի, Մինէապոլսոյ, Հռոմի, Մատրիտի եւ Պարսելոնայի մէջ։

Ամէն անգամ ես կը փորձեմ գտնել խճանկարին պակսող օղակը՝ անհրաժեշտ շէնքը, անհրաժեշտ վայրին մէջ։
- ըսած է ճարտարապետը։

1991-ին Նուվէլ դարձած է Ֆրանսայի Ճարտարապետութեան հիմնարկի փոխ տնօրէնը, իսկ 1993-ին՝ Ճարտարապետութեան ամերիկեան հիմնարկին պատուաւոր անդամը։

Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին ամուսնութենէն ան ունի երկու որդի, իսկ երկրորդէն՝ մէկ դուստր։

Նուվէլի երրորդ կինը շուէտացի ճարտարապետ Միա Հակն է։

Մրցանակներ եւ շքանշաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճարտարապետը «Փրիցքէր»ի հեղինակաւոր մրցանակին արժանացած է իր նորարարական գաղափարներուն համար։

«Փրիցքէր»ի մրցանակը միայն նորարարութեան համար է, որ կը շնորհուի ճարտարապետերուն: Անիկա կը նկատուի Նոպէլեան մրցանակին համազօր մրցանակ մը, քանի որ ճարտարապետութեան ասպարէզին մէջ Նոպէլեան մրցանակ չէ նախատեսուած, ապա «Hyatt Hotels Corporation» բարձրակարգ պանդոկատնային ցանցի սեփականատէր Փրիցքէրներու ընտանիքը իր ընտանիքին անունով 1979-ին սահմանած է այս մրցանակը:

Ժան Նուվէլ «Փրիցքէր»ի մրցանակէն բացի, արժանացած է նաեւ Ֆրանսայի ճարտարապետութեան «Կրան Փրի»ին, Բրիտանացի ճարտարապետերու արքայական հիմնարկի ոսկեայ շքանշանին, «Ուոլֆ» մրցանակին եւ այլ բազում մրցանակներու[8]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
_1-0">↑ StructuraeRatingen: 1998.

• [[:de:s:Brockhaus_Enzyklopädie|Բրոքհաուզի_հանրագիտարան]]
• _2-0">↑ Բրոքհաուզի հանրագիտարան

• Կերպարվեստի_արխիվ_—_2003.
• _3-0">↑ Կերպարվեստի արխիվ — 2003.

• [[:Գերմանիոյ_Ազգային_Գրադարան|Deutsche_Nationalbibliothek]]_[http://d-nb.info/gnd/118979566/_Record_#118979566]_//_Gemeinsame_Normdatei_—_2012—2016.
• _4-0">↑ Deutsche Nationalbibliothek Record #118979566 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

• Ժամանակակից_արվեստի_թանգարանի_առցանց_հավաքածու
• _5-0">↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու

• «Photos at archiseek.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 Օգոստոս 2004-ին։ արտագրուած է՝ 28 Սեպտեմբեր 2004
• «Photo»։ Galinsky.com։ արտագրուած է՝ 31 Մարտ 2012
• «ԱՆԱՊԱՏԻ ՄԷՋ ԼՈՒՎՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 17-07-2023
• Վերցուած է «https://hyw.wikipedia.org/w/index.php?title=Ժան_Նուվէլ&oldid=235331» էջէն