Եէ՛-եէ՛
Եէ՛-եէ՛, (անգլ․՝ Yé-yé կամ yeyé) (ֆրանս․՝ Yéyé)․ փոփ երաժշտութեան տեսակի ոճ մը, որ Արեւմտեան եւ Հարաւային Եւրոպա կը յայտնուի 1960-ական թուականներու սկիզբը։ Ֆրանսերէն yéyé եզր յառաջացած է անգլիական «yeah! yeah!»-էն, ժողովրդականացած բրիտանական «պիթ» երաժշտութենէն (Beat music), ինչպէս օրինակ՝ Պիթլս։ Եէ՛-եէ՛ ոճը, եւ արագօրէն կը տարածուի աշխարհի չորս ծագերուն, որպէս հետեւանք ֆրանսացի յօրինողներու եւ երգիչներու՝ Սիլվի Վարդանի, Սերժ Կենսպուրկի, Ֆրանսուազ Արտիի եւ Ֆրանս Կալի ունեցած մեծ յաջողութիւններուն։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եէ՛-եէ՛ շարժումը կը ծագի «Salut les copains» ֆրանսական ձայնասփիւռի ծրագրէն, որուն առաջին սփռումը եղած է Դեկտեմբեր 1959-ին։ «Salut les copains» խօսքը Ժիլպեր Պեքոյի եւ Փիեռ Տելանոյքի երգին տիտղոսն է։ Եէ՛-եէ՛ երգագրութիւնը կը բովանդակէ նաեւ անհարթ (պարոք), տարաշխարհիկ, փոփ, ճազ եւ ֆրանսական «շանսոն» (քնարերգութենէ քշուած) տարերք։
Այդ ժամանակաշրջանին եէ՛-եէ՛ երաժշտութիւնը պաշտող երիտասարդները անուանուած են եէ՛-եէ՛ աղջիկ կամ եէ՛-եէ՛ տղայ, իսկ Յունաստանի մէջ անոնց տրուած է «եէեէդես» անունը, (γιεγιέδες, եզակին՝ γιεγιές)։ Անոնք պահած են Պիթլսները բնորոշող մազի ձեւը։
Եէ՛-եէ՛ շարժումին արագ տարածման մէջ դեր խաղցած են Ֆրանսուազ Արտիի «Tous les garçons et les filles» եւ Eurovision 1965-ին ընթացքին Ֆրանս Կալին կողմէն երգուած եւ առաջին մրցանակի արժանացած «Poupée de cire, poupée de son» երգերը։
Եէ՛-եէ՛ շարժումը յատկանշող արուեստագէտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճոնի Հալիտէյ, Շէյլա, Քլոտ Ֆրանսուա, Ռիշար Անտոնի, Սիլվի Վարդան, Էտի Միչել, Ֆրանսուազ Արտի, Ֆրանս Կալ, Մարի Լաֆորէ, Էրիք Սէն Լորան, Աննի Ֆիլիփ, Շանթալ Կոյա, Շանթալ Քելի, Քրիսթոֆ, Տալիտա, Տանի, Տանիէլ Ժերար, Տիք Ռիվըրս, Լէ Պարոնէ, Ֆրանք Ալամօ, Էրվէ Վիլար, Լաքի Պլոնտօ, Միշել Ռիշար, Բեթուլա Քլարք, Սալվաթորէ Ատամօ, եւայլն։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Եէ՛եէ՛-ներուն առաջինը եղած է, Էմանուէլ Լեմիօ, Les influences, 20-10-2009 (ֆր.)
- ↑ Եէ՛-եէ՛ շարժումը, Սթեֆան Օլիվիէ(ֆր.)
- ↑ Քրիստոֆ՝ վերջին պճնամոլի կենդանագիրը, Քրիստիան Օտըլին, 2014, (ֆր.)
- ↑ Ֆրանսուազ Արտի եւ իր ընկերները, Օլիվիէ Նիւք, Le Figaro, 15-11-2013(ֆր.)
- ↑ Եէ՛-Եէ փոփ լաւագոյն երաժշտութիւնը, 2-3-2010(անգլերէն)
- ↑ Doing-Time - Եէ եէ աղջիկ եղած էի․ ձայնապնակ, 2001 (անգլերէն)
- ↑ Եէ՛-եէ՛ ձայնասփիւռ․ ուղղակի սփռում (ֆր.)
- ↑ iefimerida․ «Եէեէ-ներուն հետ ընկերութիւն սկսար․․․»․ որո՞նք էին եէեէդեսները եւ 1960-ական թուականներուն իրարանցում բերին (յունարէն)
- ↑ mixanitouxronou․ Եէեէդես (յունարէն)
- ↑ 1960 տասնամեակի Եէեէդես․ մոտերն երիտասարդները (յունարէն)