Գիւղ |
---|
Գառնի |
|
Երկիր |
Հայաստան |
---|
Տարածութիւն |
33,42 քմ² |
---|
ԲԾՄ |
1400±1 մեթր |
---|
Պաշտօնական լեզու |
հայերէն |
---|
Բնակչութիւն |
8111 մարդ (2020), 6910 մարդ (2011)[https://armstat.am/file/doc/99486813.pdf_Հայաստանի_2011_թ._մարդահամարի_արդյունքները]-1">[1], 7215 մարդ (2001)[https://armstat.am/census2001/pdfs/11.pdf_Հայաստանի_2001_թ._մարդահամարի_արդյունքները]-2">[2], 5016 մարդ (1979)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 4554 մարդ (1970)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 3176 մարդ (1959)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 3083 մարդ (1939)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 2812 մարդ (1926)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 1507 մարդ (1897)[https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf_Հայաստանի_բնակավայրերի_բառարան]_—_[[:Երեւան|Երևան]]:_2008._—_է. 51._—_184 է.-3">[3], 809 մարդ (1873)Կորկոտյան Զ._[[:d:Q110752153|Խորհրդային_Հայաստանի_բնակչությունը_վերջին_հարյուրամյակում_(1831-1931)]]_—_[[:Երեւան|Երևան]]:_1932._—_185 է.-4">[4] |
---|
Կը գտնուի ափին |
Ազատ (գետ) |
---|
Ժամային գօտի |
UTC 4։00 |
---|
Փոստային ցուցանիշ |
2215 |
---|
|
Գառնի գիւղը կը գտնուի Հայաստան Կոտայք մարզին մէջ, մարզի կենդրոնէն 63քմ դէպի հարաւ, Երեւան քաղաքէն 28քմ հեռաւորութեան վրայ։ Կը գտնուի աջ ափի հովիտին մէջ։ Յայտնի է նոյնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թուականին այստեղ տեղի ունեցած է գառնիի ճակատամարտը։
Քանդուած է 1679 թուականին աղէտալի երկրաշարժէն եւ վերականգնուած է 1828-1829 թ.թ֊ին պարսկահայաստանէն գաղթած հայերու կողմէն։
Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, պտղաբուծութեամբ, խաղողագործութեամբ, բանջարաբուծութեամբ եւ մեղուաբուծութեամբ։
Հայաստանի հնագոյն բնակավայրերէն մէկն է։ Որպէս բնակավայր կը յիշատակուի թերեւս ՔԱ 2166 թուականին։ Ըստ կիսաւանդական պատմութեան, կառուցուած է աւելի քան 2000 տարի առաջ։ խորենացին անոր կառուցումը կը վերագրէ Հայկ Նահապետի ծոռ՝ Գեղամին։ Իբր վերջին թոռին՝ Գառնիկին անունով կոչուած է Գառնի։
Առաջին անգամ կը յիշուի հռոմէական պատմագիր Տակիտոսը՝ գորնիա անունով։ Հայկական աղբիւրներու մէջ կը յիշուին նաեւ Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անունով։ Հաւանաբար հիմնադրուած է մ.թ.ա. 3֊2֊րդ դարերուն։ մ.թ.ա. առաջին դարու կէսերուն գիւղը քանդուած է հռոմէական զօրքերու կողմէն ապա վերականգնուած է Տրդատ Ա֊ի օրով՝ հաւանաբար 77 թոուականին։ Արտաշէսեաններու եւ արշակունիներու օրով եղած է զօրակայան, ամառանոց,եպիսկոպոսանիստ։
Ամրոցը արաբական նուաճումներու ժամանակ քանդուելէ ետք ետ վերականգնուած է Աշոտ Բ֊ի օրով , իսկ անոր կից աւանը ոչ միայն կը շարունակէր պահպանել այլեւ 10֊րդ դարուն կը համարուէր գիւղաքաղաք։
Գառնիի մէջ յայտնաբերուած են վաղ բրոնզեդարեան բնակավայրեր, ուշ բրոնզեդարեան դամբարաններ, հնագիտական զանազան նիւթեր Արգիշտի թագաւորի սեպագիր արձանագրութիւն մը եւ այլն[5]։
- [https://armstat.am/file/doc/99486813.pdf_Հայաստանի_2011_թ._մարդահամարի_արդյունքները]
_1-0">↑
Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
[https://armstat.am/census2001/pdfs/11.pdf_Հայաստանի_2001_թ._մարդահամարի_արդյունքները] Հայաստանի 2001 թ. մարդահամարի արդյունքները