Աւազարկղ
Աւազարկղ, մանկական խաղի հրապարակի առարկաներէն մէկը․ յատուկ տեղ, որը նախատեսուած է մանկահասակ երեխաներու աւազով խաղալու համար՝ խաղալիքներու օգտագործմամբ[1]։ Սովորաբար ագազարկղը ցանկապատուած է եզրակողերով, որոնք յաճախ պատրաստուած կ'ըլլան փայտի՝ գերաններէն կամ տախտակներէն[1]։ Ընդ որում՝ ատոնք կ'ունենան հարթ մակերերես, որպէսզի վրան կարելի ըլլայ կուլիչներ ծեփել։ Յաճախ աւազարկղի կեդրոնը կը կանգնեցուի «սնկիկ», որը խաղացող երեխաներուն կը պաշտպանէ անձրեւէն եւ արեւէն։
Աւազարկղը երեխաներու փոխներգործութեան կարեւորագոյն յուզական կեդրոնն է[2][3]։ Աւազարկղի հետ խաղալով՝ երեխաները կը ձեւաւորեն խաղալիքներու եւ փոխներգործութեան աշխարհի հանդէպ արժէքաւոր վերաբերմունք[2][4]։ Աւազարկղով խաղալը նաեւ կը նպաստէ երեխաներու մօտ ստեղծագործական երեւակայութեան, շարժունակութեան եւ մտածողութեան զարգացմանը[2]։
Շինուածքը կը տեղադրուի ծառերէն հեռու, քանի որ թափուող տերեւները աղբակոյտ կը դարձնեն աւազարկղը, իսկ ստուերի տակ գտնուող աւազը անձրեւէն յետոյ դժուարութեամբ կը չորնայ[1]։
Խաղեր աւազարկղի մէջ՝
- կուլիչներու ծեփում
- աւազէ դղեակներ եւ փորուած «քարանձաւներու» կառուցում
- խաղ ինքնաշարժ (աւազի մէջ կը փորուին «շարժական տնակներ» եւ ճանապարհներ)
- խաղ խանութ վճարման միջոց յաճախ կ'օգտագործուին փայտիկներ եւ տերեւներ)
- Խաղ «հիւր» (տիկնիկին գլանաձեւ զատկական թխուածքներ կը հիւրասիրեն)[5]
- խաղ աւազով եւ ջուրով[6]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Жмакин М. Детская площадка // Дорожки и площадки, бордюры, каменные горки, стенки, ступени из камня, плитки, гравия, гальки на вашем участке. — 2013. — (Своими руками).
- ↑ 2,0 2,1 2,2 Наркевич В. В. Отношение к игрушке у детей дошкольного возраста в зависимости от их эмоционального развития и типа привязанности к матери Archived 2015-04-02 at the Wayback Machine. // Психологическая наука и образование. — 2008. — №. 3. — С. 81-90.
- ↑ Милованова М. В. Развивающее значение форм работы в песочнице с детьми младшего возраста и детьми с ограниченными возможностями здоровья[permanent dead link]Կաղապար:Недоступная ссылка. // Дополнительное образование детей Москвы от А до Я. 2013. Т. 2. № 2.
- ↑ Бережная Н. Ф. Использование песочницы в коррекции эмоционально-волевой и социальной сфер детей раннего и младшего дошкольного возраста // Дошкольная педагогика. — 2007. — №. 1. — С. 50-52.
- ↑ Изучаем свойства песка и «печем куличи»
- ↑ Весёлые друзья (игра с песком и водой)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Абраменкова В. Возвращение песочницы, или как создать игровое пространство // Учительская газета. — 2000.
- Кузуб Н. В., Осипук Э. И. В гостях у Песочной Феи. Организация «педагогической песочницы» и игр с песком для детей дошкольного возраста // Вестник практической психологии образования. — 2006. — №. 1. — С. 66-74.