Արա Տինկճեան
Արա Տինկճեան | |
---|---|
Ծնած է | 18 Յունիս 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Հարթ Սքուլ Արուեստի Դպրոցը (Հարթֆորտ) |
Տեսակ |
ժողովրդական երաժշտութիւն եւ Համաշխարհային երաժշտութիւնMontreux_Jazz_Festival_Database |
Մասնագիտութիւն | Երաժիշտ, յօրինող, ճազի երաժիշտ, մանտոլինահար, ուտ նուագող |
Անդամութիւն | Night Ark |
Ծնողներ | հայր՝ Օննիկ Տինքճեան |
Կայքէջ | aradinkjian.com |
Արա Տինկճեան, 18 Յունիս 18 Յունիս 1958, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ)․ Ա․Մ․Ն․ ծնած հայազգի երաժիշտ, հիմնադիր Night Ark խումբին։ Կը սեպուի ուտ հարուածային գործիքին գլխաւոր նուագողներէն։ Անոր յօրինումները հրապարակուած են 13 լեզուներու, ինչպէս օրինակ՝ «Տինաթա» (Δυνατά) յօրինումը որ փակեց 2004-ի Աթէնքի Ողիմպիական Խաղերու փակման հանդիսութիւնը։
Տինկճեան յօրինած է բազմաթիւ գործեր հանրածանօթ յոյն Էլեֆթերիա Արվանիթաքի եւ թուրք Սեզեն Աքսու երգչուհիներուն համար։ Բազմաթիւ թուրք երգիչներ ձայնագրած են անոր երգերը, ինչպէս օրինակ՝ Կիւլսեն, Քիպարիյէ, Մինէ Քոսեն, Ահմետ Քայա, Ճոսքուն Սապահ, Պուրճու Կիւնեշ։
Անոր յօրինումները իւրայատուկ են․ պալքանեան, յունական եւ հայկական երաժշտութեան խառնուրդ մըն են։
Հակիրճ կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արա Տինկճեան, 5 տարեկան հասակին հանդէս կու գայ երաժշտութեան ասպարէզին մէջ թմբուկ (doumbag) նուագելով 1964-ի Նիու Եորքի Միջազգային Ցուցահանդէսին․ կ՛ ընկերակցի Ճոն Պէրպէրեանին եւ Ճորճ Մկրտիչեանին։ Այս տարիքին, կ՛ ընկերակցի նաեւ իր հօր՝ Օննիկ Տինքճեանին։ Շնորհիւ շահած կրթաթոշակին կ՛ ուսանի Հարթ Սքուլ Արուեստի Դպրոցը (Հարթֆորտ), ուրկէ շրջանաւարտ կ՛ըլլայ 1980-ին։ Հոն կը սորվի նուագել զանազան նուագարաններ՝ դաշնակ, կիթառ, թմբուկ (dumbelek), ուտ։
Իր երաժիշտի ասպարէզին մէջ, ան կը զարգացնէ իւրայատուկ ոճ՝ խառնուրդ մը իր արեւելեան եւ արեւմտեան արմատներուն։ 1985-ին կը կազմէ Night Ark քառեակը եւ կը գործակցի «RCA/BMG» եւ «Universal/PolyGram» ձայնագրութեան ընկերութիւններուն հետ։
Ան, իր շրջապտոյտներու ընթացքին, մեծապէս կ՛ ազդէ ուրիշ երաժիշտներու ալ։ 24 երկիրներու մէջ կու տայ բազմաթիւ համերգներ եւ կը մասնակցի ուտի փառատօններու։
2002-ին Հայաստանը կը ներկայացնէ երեք օր տեւող «Ուտի Առաջին Միջազգային Հաւաք»ին (Սելանիկ), ուր կը հաւաքուին 12 աշխարհահռչակ ուտ նուագողներ։
Իր ձայնասկաւառակները՝ «An Armenian In America» (Հայ մը Ամերիկա), «Voice Of Armenians» (Հայերուն Ձայնը) եւ «Peace On Earth» (Խաղաղութիւն Աշխարհին) ձայնագրուած են Երուսաղէմի Ուտի Միաջազգային Փառատօններուն ընթացքին՝ 2005, 2006 եւ 2008։ 2008-ի Փառատօնին, Peace on Earth ձայնասկաւառակը կը ձայնագրէ Սոքրաթիս ՍԻնոփուլոս (լիրա՝ կրետական քնար, Յունաստան), Թամեր Փինարբաս (քանոն, Թուրքիա) եւ Զոհար Ֆրեսքօ (հարուածային գործիք, Իսրայէլ) երաժիշտներուն հետ[2]։ 2013-ին կը հրապարակէ «Conversation with Manol» (Մանոլին հետ խօսակցութիւն) [3] եւ «Finding Songs »ձայնասկաւառակները [4]։ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յիշատակութեան առթիւ կը հրապարակէ «1915 - 2015 / Truth & Hope (In Memoriam April 24th)» յօրինումը [5]։
Տինաթա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1986-ին, «Տինաթա» երգը, նախ միայն նուագային էր, սակայն հետագային կը մեկնաբանուի հանրածանօթ երգիչներէ, ինչպէս օրինակ՝ Տեմիս Ռուսոսէն (1997, «Mon Ile» ձայնապնակ)[6]։ Երգը, Արա Տինկճեան կը մեկնաբանէ իր ուրոյն ոճով 1998-ին [7]։ Արա Տինկճեան եւ Էլեֆթերիա Արվանիտաթաքի երգչուհին 1995-ին «Վրախոն» բացօթեայ թատրոնը (Աթէնք) կը մեկնաբանեն Տինաթա երգը եւ ուրիշ յօրինումներ ալ[8]։ «Տինաթա» (Δυνατά) յօրինումը, հանդէս կու գայ 2004-ի Աթէնքի ողիմպիական Խաղերու փակման հանդիսութեան եւ միջազգային ճանաչման կ՛ արժանանայ։
Night Ark քառեակին երաժիշտներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արա ՏԻնկճեան
- Արթօ Թունճպոյաճեան, հարուածային գործիքներ
- Արմէն Տօնէլեան, դաշնակահար եւ յօրինող
- Մարք Ճոնսըն, բամբ ջութակ
Ձայնագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Night Ark
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1986 - Picture, (Պատկեր)
- 1988 - Moments, (Պահեր)
- 1998 - In Wonderland, (Զարմանավայրին մէջ)
- 2000 - Petals on your Path, Petals on your Path (Ծաղկատերեւներ ուղիիդ վրայ)
- 2000 - Treasures, Գանձեր
Արա Տինկճեան․ մեներգիչ եւ բարեկամներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1995 Gypsy Fire,
- 1996 Tears of Dignity, (Արժանապատուութեան արցունքներ)
- 1996 Onno 1948 - 1996, (Օննօ)
- 2006 An Armenian In America, (Հայ մը Ամերկա)
- 2008 Peace on Earth, (Խաղաղութիւն Աշխարհին)
- 2012 Sounscapes,
- 2013 Finding Songs,
- 2013 Conversations with Manol (Մանոլին հետ Խօսակցութիւն)
- 2015 Three of Us (Մեր երեքը)
- 2015 «1915-2015»
Փառատօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ethnic music festival․ Songs of the oud
- Jerusalem International Oud Festival
- ArmenStock 2004
- 1980 Montreux Jazz Festival
[9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճոն Պէրպէրեան(անգլերէն)
- Ճորճ Մկրտիչեան(անգլերէն)
- Հարթ Սքուլ, Հարթֆորտ(անգլերէն)
- Արմէն Տօնէլեան(անգլերէն)
- Զոհար Ֆրեսքօ(անգլերէն)
- Օննիկ եւ Արա Տինկճեան Պոլսոյ Պատրիարքարանի մէջ