Jump to content

Արախթոս

Արախթոս
Άραχθος
Արախթոս գետ
Արախթոս գետ
Բնութագիր
Երկայնք 110 քմ
Ջրահոսք
Ակունք Փինտոս
Գետաբերան Ամվրաքիքոս
Տեղակայում
Երկիր Յունաստան

Արախթոս (յուն․՝ Άραχθος), Յունաստանի ութներորդ մեծ գետը։ Կը բխի հիւսիսային Փինտոսէն եւ կը թափի Ամվրաքիքոս ծոցին մէջ։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գետին երկայնքը 110քլ․ է։ Կը բխի հիւսիսային Փինտոսի Մեցովոյի շրջանէն, այդ պատճառով անոր սկզբնաւոր հոսքը Մեցովիթիքոս կը կոչուի։ Գետը կը հոսի դէպի հարաւ-արեւմուտք, ճեղքելով կիրճեր եւ Լամքոս եւ Միցիքելի լեռներուն միջեւ հովիտը։ Երբ կը հասնի Իոանինա, կ՛ընդունի Պալտումաս (կամ Տիփոթամոս) գետին ջուրերը։ Արախթոս հոսքը կը շարունակէ ու կը ճեղքէ Ծումերքա եւ Քսերովունի լեռներուն խորունկ կիրճերը ու կ՛ընդունի Քալարիթիքոս եւ Քալենտինի (կամ Սարանտափորոս) գետերուն ջուրերը։ Ապա անցնելով Արթայի մարգագետինէն, կը թափի Ամվրաքիքոս ծոցին մէջ։

Արթայի կամուրջ

Գետը նշանաւոր է իր վրայ կառուցուած քարաշէն կամարակապ կամուրջներով։ Ինչպէս օրինակ՝ Արթային կամուրջը, Փլաքային կամուրջը եւ Փոլիցային կամուրջը։

Փլաքայի կամուրջ

Արախթոս ունի հարուստ ձկնակենդանացուցակ՝ վայրի կարմրախայտ, ձկնացօղակաթ եւ ձկնապեխ։ Գետին մէջ կը հանդիպինք նաեւ եւրոպական ջրասամոյրին։

Արախթոսին արուեստական լիճերը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Փուրնարիու արուեստական լիճ․ 20․500 լծվար տարածութեամբ,
  • Արթայի արուեստական լիճ․ 30 լծվար տարածութեամբ։

[1] [2] [3][4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]