Ավելոնիսիա
Կղզեխմբակ | |
---|---|
Ավելոնիսիա | |
Αβελονήσια Ηράκλειας | |
Ավելոնիսիա, Իրաքլիային ձախին | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 0,12 քմ² |
Ավելոնիսիա (յուն․՝Αβελονήσια Ηράκλειας)․ կղզեխմբակ Էգէական ծով, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնու Իրաքլիային հարաւ-արեւմտեան ափերուն մօտիկ։ Կղզեխումբը կը բաղկանայ երկու անբնակ կղզիակներէ՝ Մեղալոս (մեծ) Ավելաս եւ անոր արեւմուտքը Միքրոս (փոքր) Ավելաս։
Մաս կը կազմեն Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիակները, ինչպէս Էգէականի կարգ մը կղզիներ, յունական կառավարութեան որոշումով՝ ΔΠΑ/10908, յայտարարուած են բնպահպանման կենսավայրեր GR4220013 արձանագրութեամբ, նաեւ մաս կը կազմեն եւրոպական բնապահպանման ՆԱԹՈՒՐԱ 2000 գօտիին, GR4220021 արձանագրութեամբ։ Ունին իւրայատուկ գեղեցկութիւն եւ հազուագիւտ բնիկ բոյսերու պատսպարան են։ Անոնց ջուրերուն ապաստան գտած է միջերկրականեան փոկը՝ մոնահուս-մոնահուս, ինչպէս նաեւ ծովու թռչուններ եւ վտանգուած գիշատիչ թեւաւորներ (սեւաքարիկ Falco eleonorae եւ միհոս Puffinus yelkouan)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քիքլատեսի բնապահպանման կենսավայրեր,Լիտըր ծրագիր (յունարէն)
- ↑ ՆԱԹՈՒՐԱ 2000(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10849, pdf-ի էջ՝ 375(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-08-10(յունարէն)&rft.genre=book&rft_id=https://www.statistics.gr/documents/20181/1210503/FEK_monimos_rev.pdf/125204a0-726f-46fe-a141-302d9e7a38dc&rft_val_fmt=info:ofi/fmt:kev:mtx:book" class="Z3988">