Այբուբեն
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Այբուբեն, տվեալ լեզուն սպասարկող տառերու (գիրերու) կայուն յաջորդական կարգ։ Աբուբենի տառերը կ'արտասանուէն իրենց անուններով:
Հայերէնի այբուբենի անուանումը կազմուած է մեր այբուբենի առաջին երկու տառերուն՝ ա-ի՝ այբ եւ բ-ի՝ բեն անուններէն։ Լեզուի ուսուցումը կը սկսուէ այբուբենէ, որուն ուսուցումը կը կատարուի այբբենարանի միջոցով:
Հայերէնի Այբուբեն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէնի այբուբենն ունի 38 տառ, որոնցմէ 36-ը ստեղծած է Մեսրոպ Մաշտոցը 405 թուականին, իսկ Օ եւ Ֆ տառերը այբուբենին մէջ մտցուած են 12-13-րդ դարերուն:
Աա այբ | Բբ բեն | Գգ գիմ | Դդ դա | Եե եչ | Զզ զա | Էէ է | Ըը ըթ | Թթ թօ |
Ժժ ժէ | Իի ինի | Լլ լիւն | Խխ խէ | Ծծ ծա | Կկ կեն | Հհ հօ | Ձձ ձա | Ղղ ղատ |
Ճճ ճէ | Մմ մեն | Յյ յի | Նն նու | Շշ շա | Ոո վօ | Չչ չա | Պպ պէ | Ջջ ջէ |
Ռռ ռա | Սս սէ | Վվ վեւ | Տտ տիւն | Րր րէ | Ցց ցօ | Ււ հիւն | Փփ փիւր | Քք քէ |
Օօ օ | Ֆֆ ֆէ |
Այլ Լեզուներու Այբուբեններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եւրոպական լեզուներու մեծ մասի այբուբենները հիմնուած են լատինական գիրերուն վրայ: Լատինական գիրերով ստեղծուած տարբեր լեզուներու այբուբեններու մէջ յաճախ նոյն լատինական տառերը կը կրէն տարբեր անուններ: Այսպէս, այբուբենի առաջին A, B, C, D... տառերը անգլերէնի այբուբենի մէջ կը հնչէն՝ էյ, պի, սի, տի..., իսկ ֆրանսերէնի այբուբենի մէջ՝ ա, պէ, սէ, տէ...:
Լայնօրէն տարածուած են նաեւ կիւրեղեան գիրերը:
- յունարէնի այբուբեն, յուն․՝
- եբրայերէնի այբուբեն, եբր.՝
- վրացերէնի այբուբեն
- արաբական գիրերով ստեղծուած՝
- արաբերէնի այբուբեն
- պարսկերէնի այբուբեն
- ույղուրերէնի այբուբեն
- քորէերէնի այբուբեն` հանկըլ, քորէայերէն՝
- կիւրեղեան գիրերու հիմքով ստեղծուած՝
- սլավոնական լեզուներ՝
- ուքրաիներէնի
- պելառուսերէնի այբուբեն
- պուլքարերէնի այբուբեն
- ռուսերէնի այբուբեն
- սերպերէնի այբուբեն
- իրանական լեզուներ՝
- ովսերենի այբուբեն
- թաճիքերէնի այբուբէն
- սլավոնական լեզուներ՝
- թիւրքական լեզուներ՝
- ղազախերէնի այբուբեն
- ղրղզերէնի այբուբեն
- պաշքիրերէնի այբուբեն
- այլ լեզուներ՝
- չեչեներէնի այբուբեն
- մոնկոլերէնի այբուբեն
- լատինական գիրերու հիմքով՝
- հնդեւրոպական լեզուներ՝
- ռոմանական լեզուներու այբուբեններ
- գերմանական լեզուներու այբուբեններ
- սլավոնական լեզուներու այբուբեններ՝
- չեխերէնի այբուբեն
- լեհերէնի այբուբեն
- սլովաքերէնի այբուբեն
- սլովեներէնի այբուբեն
- թուրքական լեզուներ
- ազրպէյճաներէնի այբուբեն
- թուրքերէնի այբուբեն
- ուզպեքերէնի այբուբեն
- ուկորա-ֆիննական լեզուներ՝
- հունկարերէնի այբուբեն
- ֆիններէնի այբուբեն
- էսթոներէնի այբուբեն
- այլ լեզուներ՝
- վիեթնամերէնի այբուբեն
- պասքերէնի այբուբեն
- այլ լեզուներ՝
- հնդեւրոպական լեզուներ՝
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մայքլ Էւերսընի Եւրոպայի այբուբենները (անգլերէն)