Ակիսդրի
Կղզի | |
---|---|
Ակիսդրի | |
Αγκίστρι | |
Ակիսդրի | |
Երկիր | Սարոնիքոս ծոց, Յունաստան |
Տարածութիւն | 11,732 քմ² |
ԲԾՄ | 294 մեթր |
Բնակչութիւն | 1 142 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Սարոնիքոս ծոց |
Ժամային գօտի | UTC 2 եւ UTC 3։00 |
Փոստային ցուցանիշ | 180 10 |
Պաշտօնական կայքէջ | agistri.gr |
Ակիսդրի (յուն․՝ Αγκίστρι), Սարոնիքոս ծոցի կղզի։ Կը գտնուի Էղինայի նաւահանգիստէն 3,5 քլ․ հարաւ-արեւմուտք։ Կղզին ամենօրեայ եւ յաճախակի հերթականութեամբ Փիրէային եւ Էղինային հետ կապուած է։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակիսդրի կղզիին տարածութիւնն է 11,97 քլ²․ եւ ծովու մակերեսէն բարձրութիւնն է 294 մ․։ Մնայուն բնակչութիւնը կը հաշուէ 1 142 հոգի, իսկ ամառը կը հասնի 5 000։ Կը պատկանի Ատիկէ նահանգին։ Կղզին ծածկուած է շոճիի անտառներով։
Բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին ունի 4 գիւղեր՝ Մեղալոհորի կամ Միլոս (կղզիին հորան՝ գլխաւոր քաղաքը, ուր Փիրէայէն եկող արագընթաց նաւերը կ՛ եզերեն), Սքալա բնական նաւահանգիստը, ուր Էղինայէն եւ Փիրէայիէն անցանաւերն ու նաւերը կ՛ եզերին, Լիմենարիա եւ Մեթոհի։
Ծովափներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին ունի բազմաթիւ ու գեղեցիկ ծովափներ․ գլխաւորներն են՝
- Սքալա՝ հիւսիս-արեւելքը,
- Մեղալոհորի՝ հիւսիսը,
- Տրաղոներա՝ արեւմուտքը,
- Սքլիրի եւ Հալիքիատա, արեւմուտքը,
- Մարեզա՝ արեւմուտքը,
- Ափոնիսօ՝ Ափոնիսիս ժայռակղզին դիմացը։
Քայլարշաւութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզին բնական ծառաստան մը ըլլալով, քայլարշաւի համար շատ յարմար է։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին արձանագրութիւններուն մէջ, Փլինիոս, Թուքիտիտիս եւ Տիոտորոս, Ակիսդրին կը կոչեն Քեքլիֆալիա (այսինքն՝ զարդարուած գլուխ)։ Հակառակ անոր թէ տակաւին հնագիտական պեղումներ չեն կատարուած կղզիին արեւմտեան ափին, նշմարելի են ծովուն սուզուած հին աւերակներ եւ նախապատմական շրջանի յուշարձաններ։
Ակիսդրի քաղաքապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակիսդրի քաղաքապետութիւնը կը կազմուի 1835-ին եւ Ատիկէ ու Վիոթիա նահանգին մաս կազմած է, սակայն 1912-ին համայնքի կը վերածուի։ 2011-ին կրկին քաղաքապետութիւն կը դառնայ եւ կ՛ ընդգրկէ Մեղալոհորի, Սքալա, Լիմենարիա եւ Մեթոհի բնակավայրերը, ինչպէս նաեւ Մեթոփի, Տորուսա, Քիրա, Սփալաթրոնիսի եւ Ափոնիսիս ժայռակղզիները։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ակիսդրի կղզին, Մեթանա թերակղզիէն դիտուած
-
Ակիսդրի կղզին, Էղինայէն դիտուած
-
Սքալա
-
Մեղալոհարի
-
Միլոս
-
Սքալա
-
Սքալա․ դիմացը՝ Էղինա
-
Ափոնիսոս քարափ
-
Տրաղոներա
-
Մարիզա, Լիմենարիա
-
Հալիքիատա
-
Լիմենարիա
-
Լիմենարիա