Jump to content

Ալոնիսոս

Կղզի
Ալոնիսոս
Αλόννησος
Ալոնիսոս
Երկիր Յունաստան
Շրջան [[Սփորատես, Էգէական ծով]]
Տարածութիւն 64,5 քմ²
ԲԾՄ 456 մեթր
Բնակչութիւն 2700 մարդ (2001),
2750 մարդ (2011),
3138 մարդ (2021)
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC 2
Հեռախօսային ցուցանիշ 24240
Փոստային ցուցանիշ 370 05
Պաշտօնական կայքէջ alonissos.gr
Ալոնիսոսի քաղաքապետութիւն

Ալոնիսոս (յուն․՝ Αλόννησος), կանանչապատ կղզի,Սփորատես, Էգէական ծով, Յունաստան․ կը գտնուի Էվիային հիւսիս-արեւելքը, Սքոփելոսին արեւելքը։ Հին անունը Իլիոտրոմիա (Ηλιοδρόμια) եղած է։ Ալոնիսոսին տարածութիւնն է 64,5 քլ²․ եւ բնակչութեան թիւը՝ 2 750 (2011-ի մարդահամար)։ Բարձրագոյն կէտը կը գտնուի ծովի մակերեսէն 475մ․ բարձրութեան վրայ։ Ծովեզրը 67 քլ․ է։ Կղզին Սքոփելոսէն կը բաժնուի հետեւեալ ծովու նեղ անցքերէ․ հարաւ-արեւմուտքէն՝ Ալոնիսոս նեղ ծովանցք (2 ծովային մղոն) եւ հիւսիս-արեւելքէն՝ Փելաղոնիսի կղզիակէն եւ Փելաղոնիսիու նեղ ծովանցքէն (3,5 ծովային մղոն)։

Փաթիթիրի ծովախորշը կղզիին նաւահանգիստն է։

Ալոնիսոսի բերդը
Կապոյտ քարայրը․ հիւսիս-արեւելեան Ալոնիսոս

Ալոնիսոս ունի բազմաթիւ ծովափներ՝ Ռուսում Եալոս, Գոքինոքասթրօ, Ճորճի Եալոս, Ցուքալիա, Ղերաքա, եւայն։

Հակիրճ տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հին յոյները կղզին «Իքոս» Ίκος կ՛անուանէին։ ԺԵ․ դարուն արձանագրութիւններուն մէջ նշուած է Տիատրոմի (Διάδρομοι) անունով, իսկ աւելի ետք կղզին անուանուած է Տրոմի կամ Լիատրոմիա (Λιαδρόμια)։ 1838-ին Յունաստանի Ներքին Նախարարութեան առաջարկով կը տրուի Ալոնիսոս անումը, փոխարինելով հին Իլիոտրոմիա անունը։

Հնադարէն Ալոնիսոս, շնորհիւ իր ռազմական դիրքին ունեցած է քաղաքական, զինուորական եւ տնտեսական ուժ։ Նախապատմական շրջանէն իսկ, անկէ կ՛անցնէր մետաղներու, գինիի, ձէթի եւ ուրիշ իրերու առեւտրական ճամբան։ Նոյն ճամբան հետեւած եւ օգտագործած են Արղոնաւթեսները (դէպի Սեւ ծով) եւ Միկինացիները Տրոյեան պատերազմ։

Հելենիստական եւ հռոմէական ժամանակաշրջանին Ալոնիսոսն եւ Քիրա Փանայիա կղզիներուն նաւահանգիստներուն ապաստանած են առեւտրական նաւեր, ինչպէս նաեւ նաւատորմիղներ։

Երբ խաչակիրները 1204-ին Կոստանդնուպոլիսը կը գրաւեն, Ալոնիսոս կը գտնուի Ֆրանքներուն գերիշխանութեան տակ։ 1538-ին օսմանցիները կ՛իշխեն։ Յունական ապստամբութեան ընթացքին (1821), կղզին յոյներ ապաստան գտան Յունաստանի զանազան շրջաններէն։

Աշնանային Էռիքի (Erica manipuliflora)

9 Մարտ 1965-ին, կղզին վնասներ կը կրէ հիւսիսային Էվոյիքոս ծոցին մէջ եղած զօրաւոր երկրաշարժին պատճառով։

Ալոնիսոս Յունաստանի ամենէն գեղեցիկ կենսավայրերէն մէկն է։ Ան եւ մերձակայ Փերիսթերա, Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա, Ատելֆի, Քորաքաս, Լեխուսա, Փիփերի, Փրասօ կղզիները, ինչպէս նաեւ 22 անբնակ կղզիակներն եւ ժայռակղզիակները, մաս կը կազմեն Ալոնիսոս ծովային պուրակին (ՆԱԹՈՒՐԱ 2000 պահպանուած շրջան)։

Բուսականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալոնիսոս կանանչապատ կղզի է։ Առատ ու խիտ բուսականութիւնը բաղկացած է գլխաւորաբար միջերկրականեան մաքիէ։ Կղզիին վրայ, ցած բարձրութիւններուն, բնակավայրերուն մօտ կան ձիթենիի տարածքներ։ Հարաւ-արեւմտեա մասին կը տիրեն հալեպեան եղեւնիի անտառները (Pinus halepensis), իսկ հիւսիս-արեւելեան մասին կը տիրապետեն կաղնիին անտառները։ շխարհ

Կենդանական աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզիին տարածքին մէջ կ՛ապաստանին 100-է աւելի տեսակներ՝ թեւաւորներ, սողուններ եւ ստնաւորներ (տե՛ս Ալոնիսոս ծովային պուրակ)։

[1] [2] [3][4] [5]

Տարի Բնակչութիւն
2001 2700 մարդ
2011 2750 մարդ
2021 3138 մարդ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ալոնիսոս՝ համաշխարհային պատմութիւն 1747(անգլերէն)
  2. Ալոնիսոս, 3-4-2016(անգլերէն)
  3. Ալոնիսոսին պատմութիւնը․ Այիոս Էֆսթրաթիոս միջնակարգ, 16-9-2021{ref-el}}
  4. Ալոնիսոսին 5 շատ սիրուած ծովափները(յունարէն)
  5. Ալոնիսոս ծովային պուրակ(յունարէն)