Jump to content

փաստաթուղթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«փաստաթուղթ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
  • ՄՀԱ՝ [pʰɑstɑˈtʰuʁtʰ]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ փաս•տա•թուղթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

<հուն․ documentum-փաստագրում

Գոյական

  1. որևէ բանի հաստատումը` վավերացումը հանդիսացող կամ որևէ իրավունք արտոնող պաշտոնական գրություն` թուղթ
  2. ներկայացնողի ինքնությունը հաստատող գրավոր վկայական
  3. գրավոր հուշարձան` գիրք` գրություն և այլն, որպես պատմական` գիտական` գեղարվեստական արժեք ներկայացնող սկզբնաղբյուր ◆ Պատմական փաստաթղթերի հավաքածու։
  4. առհասարակ թուղթ` գրություն, որ կարող է որևէ բանի ապացույց ` վկայություն հանդիսանալ ◆ Նա վերցրեց նամակը և պահեց իր մոտ, որպես փաստաթուղթ:
  5. (իրավգ․) թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանակիր ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալներ
  6. (պաշտանվ․) օրենքով սահմանված կարգով կազմված ակտ, որը հաստատում է իրավաբանական փաստը կամ տալիս է որևէ բանի իրավունք
  7. (իրավ․) գրավոր վկայություն, ապացույց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վավերագիր, փաստագիր (հզվդ․)
  2. տե՛ս վկայական
  3. (նորբ․) վավերաթուղթ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Արեն Կոբալյան, Իրավաբանական համառոտ բացատրական բառարան, Վանաձոր, 2005 — 80 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։