Jump to content

վահան

Վիքիբառարան-ից

Հայերեն

Վանի թագավորության արքա Սարդուրի Բ- ի բրոնզե վահանը

Դասական ուղղագրութեամբ՝ վահան

վանկեր՝ վա•հան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. ավեստերեն vərəθa «վահան»։

Գոյական

  1. ռազմիկի ձեռքի պաշպանողական զենք, սովորաբար մետաղից կամ փայտից (նաև կաշվից), սառը հարվածից պաշպանելու համար (պատմ․)
  2. մետաղյա թերթերից կամ տախտակներից պատրաստված հարմարանք, կրակային միջոցները պաշպանելու համար տախտակյա կամ ճյուղերից հյուսված հարմարանք (ռազմ․)
  3. ճանապարհները (երկաթուղին, խճուղին և այլն) ձյունահոսքից, ավազից և այլն պաշպանելու համար (երկթղ.)
  4. հիդրոտեխնիկական կառուցվածքների անցքերը փակելու հարմարանք, հարթ տախտակի ձևով փական (հիդր.)
  5. վրան զինանշան պատկերված ասպար
  6. տախտակ, որի վրա ամրացվում, փակցվում է որևէ բան (ցուցանմուշ, լրագիր և այլն)
  7. մարմարյա կամ փայտյա, քարե և այլն տախտականման հարմարնք, էլեկտրական սարքերը, չափից հարմարանքները և այլն ամրացնելու համար (տեխ․)
  8. թունել հորատացնելու ժամանակ փլվածքներիցպաշպանվելու կառուցվածք (տեխ․)
  9. նույն է՝ էկրան (տեխ․)
  10. պատի, միջնորմի, ծածկի և այլն հավաքովի մաս, պատել (շին.)
  11. հրաձգության վարժական թիրախ կամ թիրախը փակցնելու տախտակ (ռազմ․)
  12. այն տախտակը, որին ամրացված է բասկեբոլի ցանց (մարզ.)
  13. էլեկտրամագնիսակն կամ լուսային ազդանշաներով տախտակինման հարմարանք, որի վրա գրվում է (լուսային) կամ ցուցադրվում պահանջոց ցուցանիշները ◆ հարված… վահանների վրա՝ հաշիվը՝ 1:1: (Գ. Բորյան) (փխբ․)
  14. որոշ կենդանիներ մարմինը պատող ամուր պատյան, զրահ (փխբ․)
  15. պաշպանող հարգամանք, միջոց, պաշպանություն ◆ Սերդ վահան է ինձ այս ժամին: (Գ. Բորյան) (տեխ․)
  16. այն տեղը (սեղան, խցիկ և այլն), որտեղ կենտրոնացված են որևէ բանի աշխատանքը ղեկվարելու սարքերը, պուլտ ◆ Տիեզերանավի կառավարման վահան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ասպար, ասպիր, կմբա (սառը զենքի պաշպանվելու մետաղե, փայտե կամ կաշվե հարմարանք) (պատմ․)
  2. փական (հիդրոտեխնիկական կառուցվածքների անցքերը փակելու հարմարանք, հարթ տախտակի ձևով փական) (տեխ․)
  3. տախտակ (վրան զանազան բաներ փակցնելու բաներ)
  4. պանել (պատի, միջնորմի, ծածկի և այլն հավաքովի մաս) (շին.)
  5. տե՛ս թիրախ
  6. տե՛ս լուսատախատակ
  7. վահանակ, վահանակ, կառավարակետ (պուլտ, աշխատանքը ղեկավարելու կետ) (տեխ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. վահանի վրա (վահանին) առնել, բարձրացնել - փառաբանել, գովաբանել, մեծարել
  2. վահան վերցնել - կռվի ելնել, պատերազմի դուրս գալ, համարձակվել

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Վահան (զինատեսակ):