Jump to content

պերճ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պերճ

վանկեր՝ պերճ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Ածական

  1. շքեղ, զարդարուն, պաճուճված ◆ Արագածը իրար վրա իր պերճ գորգերն է փռել։ (Ավետիք Իսահակյան)
  2. փարթամ, ճոխ, հարուստ ◆ Պերճ բուսականություն՝ արոտավայր։ ◆ Քո պերճ վարդերով դու պսակիր ինձ։ (Ավետիք Իսահակյան)
  3. հոյակերտ, հոյաշեն, հոյակապ ◆ Պերճ դղյակ՝ ապարանք։ ◆ Պերճ պալատներս ցնդեցին օդում, վեհապանծ լեռներն աճյուն կտրեցին։ Հովհաննես Թումանյան
  4. գեղեցիկ ◆ Պերճ լճակ՝ պարանոց։
  5. վեհ, բարձր զգացումներով՝ գաղափարներով տոգորված ◆ Պերճ ապրումդ չունի վերջ։ (Շուշանիկ Կուրղինյան)
  6. զարդարուն, ճոխ և ընտիր ◆ Պերճ լեզու՝ ոճ։ ◆ Հայոց բարբառն է պերճ: (Նաիրի Զարյան)
  7. վսեմ, մեծ բովանդակություն՝ նշանակություն՝ իմաստ ունեցող ◆ Ձգտում ենք հասնել քո ընթացքին, քո վազքին, քո վեհությանը պերճ: Եղիշե Չարենց
  8. (խոհր․) մթերք, կերակուր և այլն պատրաստած, մատուցված գեղեցիկ և հաճելի, շքեղ վիճակում, հաճելի և ախորժագրգիռ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շքեղ, ճոխ, զարդարուն, փառահեղ, փառավոր, մեծաշուք, պերճաշուք, շքեղաշուք, փառաշուք
  2. փարթամ, ճոխ, հարուստ, ընտիր
  3. հոյակապ, հոյակերտ, հոյաշեն
  4. տե՛ս գեղեցիկ
  5. վեհ, վսեմ, բարձր, մեծ, վես, ընտիր, լավագույն, բարձրագույն, գերագույն
  6. վսեմ, վեհ, բարձր, ազնիվ, նվիրական, սրբազան, սրբագին, սուրբ, փառավոր, փառահեղ, վեհափառ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։