Jump to content

շքեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ շ(ը)•քեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հարդարանքի՝ կահավորանքի՝ զարդարանքի պերճությամբ կամ նյութերի՝ իրերի ևն թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ ◆ Շքեղ կահավորություն՝ հագուստ։
  2. շատ ծախսերի շռայլման հետ կապված, շռայլ, ճոխ, հարուստ ◆ Շքեղ ապրուստ՝ կենցաղ։
  3. մեծ շուքով՝ հանդիսավորությամբ կատարվող՝ տեղի ունեցող՝ նշվող ◆ Բակուր, Սյունյաց նահապետ, շքեղ հանդես մը կատար (Դանիել Վարուժան)
  4. բարձր՝ խիստ պահանջներին ու ճաշակին բավարարող, շատ լավ, շատ գեղեցիկ ◆ Մեզ շշմեցնում Էին նախնադարյան այդ շքեղ կոթողները։
  5. շատ հաճելի՝ դուրեկան, հաճույք պատճառող, բավականությամբ՝ երանավետ զգացմունքով համակող՝ տոգորող ◆ Գոնե դեռ շքեղ երազներ հիմա ազնիվ վայելքի բերում են ժամեր Հովհաննես Հովհաննիսյան
  6. (փխբ․) երանավետ, երջանկավետ ◆ Անցյալը մթին թողած ետևում, ներկան՝ ներքևում և աչքերի մեջ գալիքը շքեղ (Գուրգեն Բորյան)
  7. (խոհր․) տե՛ս պերճ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պերճ, փառահեղ, հոյակապ, ակնապարար, ակնահաճո, բարեշուք, շլացուցիչ, (հզվդ․) բազմազարդ
  2. հարուստ, ճոխ, շռայլ, պերճալի, պերճալիր, պերճալից, պճնալի, պճնալիր, պճնալից
  3. մեծաշուք, մեծահանդես, շքեղաշուք, փառավոր, շքալի, շքալիր, շքալից, (հին) բազմահանդես, մեծավայելուչ, վայելչափառ, վայելչապանծ
  4. տե՛ս երանավետ, երջանկավետ
  5. (նորբ․) ճոխ կահավորություն ունեցող, լյուքս

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։