Jump to content

շուկա

Վիքիբառարան-ից

Հայերեն

«շուկա» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ շուկայ

վանկեր՝ շու•կա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ ասորերեն šūqā:

Գոյական

  1. սննդամթերքներ, ինչպես և այլ ապրանքներ վաճառելու տեղ սովորաբար վաճառասեղանների ու խանութների շարքերով
  2. (տնտգ․) ապրանքաշրջանառության ոլորտ ◆ ներքին, արտաքին, համաշխարհային շուկա
  3. (ծառյ․) տնտեսագիտության և մարքեթինգի հիմնարար հասկացություններից է
  4. (տնտգ․) պայմանների ամբողջություն, որոնց միջոցով ապրանքի գնորդները և վաճառողները միմյանց հետ շփման մեջ են մտնում այդ ապրանքը գնելու կամ վաճառելու նպատակով
  5. (սակ․) արժեքների փոխանակման համակարգ, որտեղ հանդիպում են ապրանք գնողն ու վաճառողը
  6. (խոհր․) ապրանքների բազմազանության, մթերքների տեսականիով շուկա, առևտրի համար
  7. (ճրտրպ․) (շին․) կարևորագույն կոմպոզիցիոն հանգույց քաղաքի հատակագծում
  8. (ֆին․) ապրանքների ու ծառայությունների առկա և հնարավոր գնորդների ու վաճառողների ամբողջություն է

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (նորբ․) վաճառանոց, վաճառատեղի, առևտրավայր, առևտրատեղի վաճառավայր, (հնց․) վաճառարան, վաճառագահ, կրպականոց, հրապարակ, շահաստան, (գվռ․) բազար, ղանթար (սննդամթերք, ապրանք և վաճառելու տեղ)

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Սակարկային տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Գյումրի, ««Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան», 2011 — 89 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։