Հայերեն
«ներողություն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Դասական ուղղագրութեամբ՝ ներողութիւն
վանկեր ՝ նե•րո•ղութ•յուն
արտահայտում է՝ անփույթ՝ անքաղաքավարի՝ անխրախուսելի արարքի զղջում և ներման՝ ներողամտորեն վերաբերվելու դիմում
մեկի ասածի՝ կարծիքի՝ առաջարկի քաղաքավարի ու մեղմ ժխտում՝ մերժում
ներողություն անել
ներել՝ ներողամիտ լինել
մեկի ասածը՝ ցանկությունը՝ առաջարկը և այլն ժխտելու՝ մերժելու քաղաքավարական ու մեղմ արտահայտություն
ներողություն խնդրել - արածի՝ հասցրած վիրավորանքի և այլն համար զղջալով «ներողություն» ասել
Գոյական
(հնց․) ներող լինելը, ներողամտություն
Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան , Երևան, «Հայաստան», 1976։
Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան , Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2 ։