Jump to content

ներկայանալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ներ•կա•յա•նալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. պաշտոնական գործով որևէ տեղ՝ հիմնարկության կամ անձի մոտ գնալ՝ գալ ◆ Ճիշտ Ժամին նա ներկայացավ զինկոմիսարիատ։
  2. իր ով լինելը հայտնել, ծանոթանալ ◆ Անծանոթը բավականաչավ համեստորեն ներկայացավ նախագահին. - Շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար Հրանտ Բաբայան։
  3. երևալ, հանդես գալ, հայտնվել ◆ Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում, իմ աչքերին ներկայացավ ինչ-որ այր։ Դ
  4. մտքում՝ երևակայության մեջ պատկերանալ ◆ Գիշերվա երազն ամենևին դուրս չէր գալիս իմ մտքից։ ◆ Նույն զարհուրելի տեսարանները ներկայանում էին իմ երևակայությանը (Րաֆֆի)
  5. հանգես գալ որպես, հանդիսանալ ◆ Լեզուն ներկայանում է որպես ձև գրականության մեջ՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնակի առումով։
  6. լինել՝ գնալ մի տեղ ◆ Նա աշխատում էր որքան հնարավոր է վայելուչ ներկայանալ քաղաք։ Լևոն Հախվերդյան
  7. հարմար առիթ՝ դեպք՝ պահ լինել, հնարավորություն ստեղծվել ◆ Հաճախ էր առիթ ներկայանում, որ նա պատմի իր կյանքի զանազան արկածները։ «Գրական թերթ»

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գնալ, գալ, ժամանել
  2. ծանոթանալ
  3. երևալ, հայտնվել, հանդես գալ
  4. պատկերանալ, երևալ, դրսևորվել, թվալ
  5. հանդիսանալ
  6. լինել, ներկայել, ներկա լինել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]