ներկա
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [nɛɾˈkɑ]
Դասական ուղղագրութեամբ՝ ներկայ
վանկեր՝ ներ•կա
Ստուգաբանություն
[խմբագրել]Ածական
- որևէ նշված տեղում գտնվող ◆ Ճանապարհ ընկնելուց առաջ խմբի ավագն ստուգեց, թե ով է ներկա և ով բացակա։
- տվյալ միջոցառման՝ հավաքին ևն մասնակից ◆ Հակառակի պես նա այդ ժողովին ներկա չի եղել։
- այժմյան, հիմիկվա, արդի ◆ Կարմրաքարի ներկա բնիկները գաղթել են հաղարացոց աշխարհից: Ա.Բ.
- տվյալ, այս, նշված ◆ Ներկա ուսումնասիրությունը նպատակ ունի ընդհանուր գծերով ներկայացնելու վարդանանց պատերազմին նախորդած իրադրությունը:Պ.Հ.Բ.
- Կաղապար:քվյ ներկա ժամանակին վերաբերող՝ հարաբերվող, ներկա ժամանակին պատկանող
Գոյական
- (հոգն․) ներկաներ(ներկաները), նրանք, որ ներկա են՝ տվյալ տեղում են գտնվում կամ տվյալ բանին մասնակցում են ◆ ժամանակ առ ժամանակ նա փորձարկու հայացքով նայում Էր ներկաներին:
- միայն եզակի - Արդի ժամանակը՝ ժամանակաշրջանը, այժմյան ժամանակը ◆ Ներկան կերտելով մենք կերտում ենք նաև ապագան։
Ձայնարկություն
- ներկայությունը հայտնելու, բացականչություն՝ անուն-ազգանունը կարդալիս (ներկա-բացակա անելու ժամանակ)
Հոմանիշներ
[խմբագրել]- արդի ժամանակից, այժմյան, հիմիկվա (ժղ․),
- մասնակից
- տվյալ, այս
Արտահայտություններ
[խմբագրել]- ներկա գտնվել` լինել- բացակա չլինել, տվյալ տեղում` ժողովում և այլն լինել
- մասնակից լինել, մասնակցել
- ներկայանալ
- ներկա գտնվել, ներկա լինել- տե'ս մասնակցել
- տե'ս ներկայանալ
- ներկա-բացակա անել- տե'ս ստուգել (2), հաշվառել
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։