Jump to content

հոլ

Վիքիբառարան-ից

Հայերեն բարբառային բառ

վանկեր՝ հոլ 

  1. Սեբաստիա՝ մանկական խաղի մենակետը
  1. Արարատյան, Կարին, Մուշ, Սասուն, Սեբաստիա՝ Կոնաձև փոքր փայտյա խաղալիք՝ ծայրին ուռուցիկ մեխ խփած, որը հարթ գետնի կամ սառույցի վրա լարով կամ մտրակով պտտեցնում են ◆ Մատոն յէքա մարթ էր էղե, կէնա հոլ կխաղար (Ձեռագիր)
  2. Այնթապ՝ այն քարը, որը շրջանագծի կենտրոնում են դնում և ուրիշ քարերով հարվածելով աշխատում են գծից դուրս հանել
  3. Մոկս՝ մկունդ, գուրզ ◆ Տավիթ ձեռ թալեց, հոլն բռնեց Սասնա ծռեր
  1. Ղարաբաղ՝ գործածվում է կապակցության մեջ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հոլ կենալ - խոյերի միմյանց հետ կռվելը, ճակատ-ճակատի խփել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայոց լեզվի բարբառային բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2001-2002 — 2792 էջ։