հոգի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɔˈɡi]
Դասական ուղղագրութեամբ՝ հոգի
վանկեր՝ հո•գի
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *pouiio-՝ *pəu-, *pau- «փչել, ուռչել» արմատից. հմմտ. հայերեն հև, փուքս, փչել, հին հնդկերեն p(h)uphusu- «թոք», լատիներեն pussula «պղպջակ», ռուսերեն пухнуть «ուռչել»։
Գոյական
- մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները և այլն)
- մարդու, որպես անհատականության, բնորոշ գծերը, հատկությունների ամբողջությունը, բնավորություն ◆ Նա ազնիվ հոգի ունի։
- խիղճ
- զգացմունք
- ոգևորություն, խանդ, ավյուն
- (փխբ․) որևէ բանի գլխավոր՝ կազմակերպող՝ ոգեշնչող անձը ◆ Հրաչյա Ներսիսյանը մեր թատրոնի հոգին էր:
- (փխբ․) որևէ բանի էությունը, հիմնական բնույթը, ոգի ◆ Դարի հոգի:
- (փխբ․) որևէ բանի կարևոր՝ անհրաժեշտ մասը ◆ Ջուրը բույսի հոգին է: Ստեփան Մալխասյանց
- թվականների և դերանունների հետ մարդ, անձ
- հակում, խառնվածք ◆ Նա արտիստական հոգի ունի։
- (հնց․) շունչ
- իդեալիստական փիլիսոփայության և հոգեբանության մեջ՝ հատուկ ոչ նյութական էություն, որ իբր թե գոյություն ունի մարմնից անկախ և կրողն է հոգեկան գործունեության
- կրոնական պատկերացումներով՝ մարդուն կենդանիներից տարբերող և աստծու հետ կապող ոչ նյութական անմահ էություն մարդու մեջ
- քրիստոնեական կրոնում՝ մասնավորապես երրորդության անձերից մեկը, Սուրբ հոգի
- (հնց․) բարի կամ չար ոգի
- (հնց․) մեռած մարդու ոգին, որ երևում է որոշ կերպարանքով
- գործածվում է ածականի իմաստով՝ զգայուն՝ բարեսիրտ՝ չափազանց դրական հատկություններով մարդու մասին ◆ Քեզ համար կբերեմ ես երեք նավակ… այն երրորդ նավում մի հոգի աղջիկ։ (Նաիրի Զարյան)
- որպես կոչական բառ (առավելապես՝ ս հոդով) ◆ Սիրելի՛ս, հարազա՛տս, մտերի՛մս, հոգիս:
Հոմանիշներ
[խմբագրել]- ներաշխարհ
- բնավորություն, բնություն, խառնվածք, բնութք (գվռ․)
- տե՛ս շունչ
- տե՛ս խիղճ
- տե՛ս զգացմունք
- տե՛ս ավյուն
- տե՛ս ոգի
- տե՛ս արդ
- տե՛ս ուրվական
- տե՛ս իմաստ
- տե՛ս ներշնչանք
Արտահայտություններ
[խմբագրել]- հոգի առնել
- ոգևորվել, ոգեշնչվել
- (հնց․) կենդանանալ
- հոգի թափել - չարաչար աշխատել
- հոգի(ն) հանել
- նեղել, չարչարել, կեղքել
- հոգին շունչ փչել, մեռնել
- հոգին տալ - հոգին ավանդել, շունչը փչել, մեռնել
- հոգին առնել
- սպանել, մեռցնել
- չարաչար տանջել
- ենթադրական եղանակով գործածվում է իբրև սպառնալիքի արտահայտություն
- հոգին ավանդել - շունչը փչել, մեռնել
- հոգին բերանը գալ՝ հասնել - չարաչար նեղվել՝ տանջվել
- հոգին բերանը հասցնել - չարաչար նեղել՝ տանջել
- հոգին դուրս գալ - տանջվել, չարչարվել
- հոգին թունավորել
- հոգեկան տանջանք պատճառել
- հոգեպես այլանդակել, վատ հակումների մղել՝ դրդել
- հոգին ծախսել՝ կորցնել - մեղք գործել, հանցավոր՝ անարդար գործ կատարել
- հոգին մաշել - տանջել, տվայտանք պատճառել
- հոգին տալ - հոգին ավանդել, շունչը փչել, մեռնել
- հոգու խորք - մարդու ներաշխարհը
- հոգու հատոր - նույնն է՝ հոգեհատոր
- հոգու հաց - տե՛ս հոգեհաց
- հոգու հետ լինել - հոգեվարքի մեջ լինել
- հոգու հետ կռիվ տալ - հոգեվարքի մեջ լինել
- հուգուն հասնել
- այլևս չկարողանալ համբերել, համբերությունից դւրս գալ
- նույնն է՝ հուգուն վրա հասնել
- հոգուն հասցնել - համբերությունից հանել
- հոգուն(ս, դ) մեղք անել - սուտ խոսել, անարդար լինել
- հոգուն վրա հասնել - ծայրահեղ անհրաժեշտության պահին հայտնվել (գտնվել, գալ և այլն)
- հոգուս(դ) պարտքը լինի - նվիրական անխախտելի խոստման բանաձև
- հոգուց խոսել մեկի - մեկի հոգու մոտ ցանկալի բան ասել՝ խոսել
- հոգուց հավատից հանել - սաստիկ բարկացնել
- հոգու չափ - ամբողջ հոգով, սրտանց
Հոլովում |
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. | հագի(ն) | հոգիներ(ը) |
Սեռ. | հոգու | հոգիների |
Տր. | հոգի(ն) | հոգիներին(ն) |
Հայց. | հոգի(ն) | հոգներ(ը) |
Բաց. | հոգուց | հոգիներից |
Գործ. | հոգով | հոգիներով |
Ներգ. | հոգում | հոգիներում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։