Jump to content

կին

Վիքիբառարան-ից

Հայերեն

«կին» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
«կին-ամուսին» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Կանայք

Դասական ուղղագրութեամբ՝ կին

վանկեր՝ կին 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *guenā- «կին» արմատից. հմմտ. հին հնդկերեն gna (< *gunā-), հունարեն γυνή, հին իռլանդերեն ben, հին վերին գերմաներեն gena, պրուսերեն gena, հին սլավոներեն žena:

Գոյական

  1. իգական սեռին պատկանող մարդ
  2. տղամարդու ամուսին
  3. ամուսնացած կնամարդ
  4. (փխբ․) (արհմրհ․) թուլամորթ, վախկոտ (տղամարդու մասին)
  5. (սոցաշխ․) բնակչության սոցիալ-ժողովրդագրական խումբ, որն իր յուրահատկություններով հատկապես կարիք ունի սոցիալական օգնության

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կնամարդ (կինամարդ, կինմարդ), Եվայի թոռ, Եվայի սեռ, գեղեցիկ սեռ, (գվռ․)՝ կնիկմարդ, կինարմատ, կնիկարմատ, քածարմատ (գռհկ․)
  2. (հզվդ․) արզ, էրզ (ամուսնացած)
  3. տիկին
  4. ամուսին, կողակից, կենակից, կենակցուհի, կնիկ (ժղ․), (գվռ․)՝ տանեցի, տնացու, տնեցի, ընտանիք, ճավլավ, կյանքի ընկերուհի, կյանքի ընկեր, կարմիր գոգնոց (գվռ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կանանց տուն - կանանոց
  2. կին առնել՝ բերել - ամուսնանալ
  3. կին տալ - ամուսնացնել, մեկի կինը դարձնել
  4. կին ուզել - ամուսնանալու առաջարկ անել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Եսայան, Սոցիալական ոլորտի բառարան («Հույսի կամուրջ» ՀԿ), Երևան, 2005 — 344 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Կին: