կայծ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kɑjt͡s]
Դասական ուղղագրութեամբ՝ կայծ
վանկեր՝ կայծ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։ Աճառյանը հնարավոր է համարում բխեցնել հնդեվրոպական *guhēi- արմատի *guēi- հնարավոր տարբերակից՝ *-d աճականով (guēidi- > կայծ). հմմտ. լիտվերեն gaidrùs, այլև հունարեն φαιδρός՝ «պայծառ, լուսավոր, զվարթ»։ Կասկածելի է նաև համեմատությունը *skāi-(d)- «լուսավոր» արմատից ծագող խայտ արմատի հետ՝ կ/խ հերթագայությամբ։
Գոյական
- այրվող կամ շիկացած նյութի, կրակի փոքրագույն մասնիկ
- որևէ բանի փայլող, կայծկլտացող փոքր մանսիկ, լուսավոր փայլուն կետ
- երկու մարմինների շփումից առաջացած լույս (ֆիզ.)
- ընդունակության, զգացմունքի և այլնի արտահայտություն, նշույլ, փայլատակում (փխբ․)
- հոգու ջերմություն, եռանդ, խանդ, ավյուն (փխբ․)
- կարմրագույն սուտակի մի տեսակը (հնք․)
- տպազիոնի տեսակներից մեկը (հնք․)
Հոմանիշներ
[խմբագրել]- պեծ (ժղ․), կրակացայտ (բնստ․), խանձառ (հնց․), անթայր, պծառ (գվռ.), կծպուխ,
- նշույլ, ընդունակություն
- տե՛ս ջերմություն, եռանդ, ավյուն
- տպազիոնակ (հնք․)
- տե՛ս սուտակ
Արտահայտություններ
[խմբագրել]- կայծ տալ
- կայծ առաջացնել
- կայծկլտալ
- ջերմություն, եռանդ հաղորդել
- կայծ ունենալ
- ջերմոթյուն, ավյուն ունենալ
- ընդունակություն, ձիրք ունենալ
- կայծ կամ կայծի տալ - կայծկլտալ, առկայծել
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։