Jump to content

ծառա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ծառայ

վանկեր՝ ծա•ռա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *g՛rsāti-՝ *g՛ers- «պտտել, ծռել» արմատից, որտեղից նաև հայերեն ծառ, ծուռ «պտտվող, շրջվող» նախնական իմաստով. հմմտ. հին վերին գերմաներեն kerren «դարձնել, շրջել»։

Գոյական

  1. (պատմ․) տիրոջը անձնական ծառայություններ մատուցող մարդ ◆ Բեկը իսկույն իմացում տվեց իր ծառաներից մեկին։ (Րաֆֆի) ◆ Սպասիդ կանգնած անհամար ծառա: (Ավետիք Իսահակյան)
  2. (մինչհեղափոխական) գյուղական հարուստների մշակ, բատրակ ◆ Խոջա հիբանը ծառաներին ստիպում էր, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։ (Ակսել Բակունց)
  3. (հնց․) տնային ծառայող՝ աշխատող ◆ Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ, որպես ծառա։ (Րաֆֆի)
  4. ճաշարանի՝ հյուրանոցի և այլնի սպասյակ, սպասավոր ◆ Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել տալիս։ (Րաֆֆի) ◆ Հյուրանոցի ծառաները հատուկ համազգեստ էին հագնում։
  5. (փխբ․) իրեն մի վեհ գործի նվիրած մարդ ◆ Հայրենիքի ազատության ծառա: ◆ Նա պահանջում է, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա։ (Մուրացան) ◆ Ես կլինեմ քո գահի ծառան։ (Մուրացան)
  6. (փխբ․) մեկին հլությամբ ենթարկվող մարդ, կամակատար ◆ Թեև ընկեր, բայց շուտով նա իր ուժեղ ընկերակցի ծառան դարձավ։ ՉԴ
  7. (փխբ․) մեկի՝ մի բանի կույր գործիք դարձած մարդ ◆ Լսու՞մ ես, մահվան ու ստի ծառա՛, ձուլի՛ր գնդակը, քո գնդակը սև։ (Գևորգ Էմին)
  8. [ածական, գոյական] (փոխաբերական) մեկին՝ մի բանի հլու կամակատար՝ ենթակա՝ ստորադրյալ ◆ Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան: (Ավետիք Իսահակյան)
  9. գործածվում է մեկին մեծարելու՝ նրա նկատմամբ իր խոնարհությունը արտահայտելու համար՝ խոսողի կամ մեկ ուրիշի անվան կամ համապատասխան դերանվան փոխարեն ◆ Խղճա ողորմելի հորը՝ քո ծառային, մի՛ սպանիր իմ որդին։ (Րաֆֆի) ◆ Այդ ո՞վ է, - հարցրեց (Մասիսյանը) Ավետից։ - Ձեր ծառայի՝ մեռած եղբորս որդին է։ (Րաֆֆի) ◆ Ասացի. - «Ծառայիդ ինչպե՞ս ճանչցրար ձերդ մեծություն»։ (Ավետիք Իսահակյան)
  10. ենթակա, ստորադասվող, երկորդականը ◆ Զգացմունքն է գերիշխանը, խելքը նրա լոկ ծառան։ (Ավետիք Իսահակյան) (փխբ․)
  11. հպատակ, հարկատու ◆ Հաջի Չելհբին՝ մեր պետության ամենահավատարիմ անհավատ ծառան ընդունեց ճշմարիտ կրոնը։ (Վահան Թոթովենց)
  12. հավտացյալ ◆ Միայն մի բան ունի պաղատելու ճշմարիտ կրոնի ամենախոնարհ ծառան և ձեր կայսրության ամենահետին հպատակը։ (Վահան Թոթովենց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դրանիկ
  2. սպասյակ, սպասավոր, (հնց․) պաշտակ, ոտնկա, արբանյակ, (գվռ․) , փոքրավոր, կանգնավոր, ոտնավոր, ծարթվոր, լաճ, մանչ, բիճ, նոքար
  3. մշակ, բատրակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ծառա եմ աջիդ - ասվում է կրոնավորին իբրև հնազանդություն, խոնարհության արտահայտություն ◆ Տեր հայր ծառա եմ աջիդ, - ասաց ծերերից մինը։ (Րաֆֆի)
  2. ծառա եմ հրմանին - պատրաստ եմ ձեր պահանջը կատարելու, ձեզ լսելու ◆ Եթե այդպես է մնա ավանում։ - Ծառա եմ հրամանին։ (Մուրացան)
  3. ձեր (ձերդ) խոնարհ ծառա(ն)
    1. հարգալից խոսակցության մեջ գործածվում էր ես-ի փոխարեն
    2. նամակը վերջացնելու քաղաքավարական ձև ◆ Սպասելով պատասխանի, մնամ ամենայն հարգությամբ և ջերմեռանդությամբ որդի՝ Ձերդ բարձր սբազանության խոնարհ ծառա Խաչատուր Աբովյան։ (Ակսել Բակունց)
  4. մեկի խոնարհ ծառան լինել - մեկի պահանջները կատարել, ամեն ինչով մեկին ծառայել ◆ Իմ տունը ձեր տունն է, աչքիս ու գլխիս վրա տեղ ունիք ես ձեր խոնարհ ծառան եմ։ (Րաֆֆի)
  5. մեկի ծառան լինել - մեկին ծառայել ◆ Քու ծառան լինենք քո խարջը միշտ տանք։
  6. ծառա մտնել - իբրև ծառա մտնել աշխատելու ◆ Մեկը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։ Հովհաննես Թումանյան
  7. ծառա տալ - իբրև ծառա հանձնել մեկին ծառայելու համար ◆ Ունենում է սա մի խելոք տղա, տանում է ծառա տալի մեկի մոտ։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]