Jump to content

ծանոթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ծա•նոթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. նախապես ճանաչված, ծանոթության մեջ գտնվող ◆ Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա։ (Ազատ Վշտունի) ◆ Նա շուտով հավաքում է իր թևքի տակ հին ծանոթներին (Ր)։ ◆ Մենք հին ծանոթներ ենք (◆ Օգտագործման օրինակ չկա(см. խորհուրդներ). ՆԶ)։ ◆  Վարչության շենքում…նա ոչ մի տեղ չհանդիպեց ծանոթ մարդու (ՎԽ)։
  2. հայտնի, նախկինում արդեն հանդիպած՝ պատահած ◆ Մանուկները գնում են ծանոթ արահետով։ (Ակսել Բակունց) ◆  Ոգիները անդարձ կորզեցին, տարին մեր գրկեն հին հին ձայները ծանոթ (ՄՄ)։ ◆  Մանուկները գնում են ծանոթ արահետով.մյուս կածանները նրանց անծանոթ են և երկյուղալի (ԱԲ)։
  3. փորձված, որևէ բանի իմացություն ունեցող, տեղյակ, իրազեկ ◆ Նա քաջ ծանոթ էր տեղանքին։ ◆ Բացի իր ծանոթ վաճառականությունից ոչ մի ուրիշ գործ չի հետաքրքրում նրան (Ր)։
  4. որևէ բանի հմտություն ունեցող, վարժ, սովոր ◆ Վաճառականության մեջ ձախողվելով՝ նա նորից ձեռք մեկնեց իր ծանոթ արհեստին։ ◆ Բոլորն էլ ծանոթ են նրա տաքարյուն բնավորությանը (ՆԶ)։ ◆ Նա ծանոթ է համաշխարհային գրականության լավագույն երկերին։ ◆  Վերջին հարյուրամյա հայ իրականությանը շատ լավ ծանոթ մի մարդ է նա։
  5. բոլորին կամ շատերին հայտնի, հանրահայտ, հանրածանոթ ◆ Զեկուցում էր ծանոթ մտավորականներից

մեկը։ ◆  Երգում էր իր հուժկու ձայնով ազգային և սիրո հին ծանոթ երգերը (ԱԻ)։ ◆ Երբեմն նա ծանոթ էր որպես մտածող, գիտնական (Ր) ։ ◆  Այնքան ծանոթ ու վաղածանոթ դեմք (ԱԻ)։

  1. (փխբ․) զգացած, ապրած, ճաշակած ◆ Երբեք մի վիշտ թող քեզ ծանոթ չլինի։ Հովհաննես Հովհաննիսյան

Գոյական

◆  Կարդում եմ… ծանոթ մորմոքն իմ անհուն (ԵՉ)։    ◆  Երբեք մի վիշտ թող քեզ ծանոթ չլինի (ՀՀ)։    {{օրն| Երգում էր իր հուժկու ձայնով ազգային և սիրո հին ծանոթ
  1. այն մարդը, որի հետ մեկը ծանոթություն ունի, մեկի ճանաչած մարդը ◆ Այս անգամ նա փորձեց դիմել իր ծանոթների օգնությանը։
  2. տվյալ ընտանիքի հետ բարեկամական՝ ոչ ազգակցական կապեր ունեցող մարդ մի ուրիշ տեղում, ճանաչ ◆ Այստեղ ամեն ընտանիք իր սարեցի ծանոթն ունի։ ◆  Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրաբաժանության քարոտ հողերի և հանդերի մասին (ԱԲ)։ ◆ Մի ուսումնական ծանոթ ունեիք.օտար մարդց էր, մե-մեն մեր տուն էր գալիս (փխբ․)(ՀԹ)։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (գվռ․) ճանաչավոր, ճանչավոր, գիտածուն
  2. տե՛ս տեղյակ
  3. ծանոթ, հանրածանոթ, բացահայտ, ակներև, բացորոշ, պարզ, հասկանալի, բացերև, հայտակ, հայտակի, հայտնատես, հայտատեսակ, հայտնական
  4. նշանավոր, ականավոր, հռչակավոր, անվանի
  5. ճանաչ (հզվդ․)
  6. գլխարկի ծանոթ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մեկի հետ գլխարկի ծանոթ լինել - մեկի հետ թեթև ծանոթ լինել, ծանոթությունը միայն բարև տալով արտահայտել
  2. մի բան կամ մեկին ծանոթ գալ - մի բան կամ մեկը նախապես տեսած, լսած, ճանաչած թվալ ◆ Ձայնդ ծանոթ է գալիս, որդի, բայց աչքերս չեն ջոկում, թե դու ով ես (Ր)։
  3. ծանոթ լինել
    1. տեղյակ լինել, ճանաչել ◆ Երկյուղ առած բանը ծանոթ չէր նրա սրտին (Ր)։
    2. առնչություն ունենալ, մաս ունենալ ◆ Մի բարբարոսին խիղճն ինչ է ծանոթ (Ր)։
  4. ծանոթ դեմք
    1. տեսած, ճանաչած մարդ
    2. հայտնի արվեստագետ, գրող ◆ Ծանոթ դեմքեր։

Աղբյուրներ

[խմբագրել]