խաղ
Հայերեն
- ՄՀԱ՝ [χɑʁ]
Դասական ուղղագրութեամբ՝ խաղ
վանկեր՝ խաղ
խաղ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khl- (կամ *khəl-)` *kel- «քշել, արագ շարժել» արմատից. հմմտ. հին հնդկերեն kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է», ալբաներեն gil «բերել, տանել», հունարեն κελλω` «ափ քշել (նավը)», κολεα, κολια` «մի պար», κλονος` «իրարանցում, արագ շարժում», κλονειο` «քշել, արագ հալածել», լատիներեն celer «արագ»։ Կապ ունի՞ արդյոք խեթերեն kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերևս կապված է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անվանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը։
Գոյական
[խմբագրել]- խաղալը, խաղալու գործողությունը ◆ Հին սովորությամբ անվանի հյուրերի պատվին… խաղեր, հանդեսներ էին սարքում։ Հովհաննես Թումանյան ◆ Գյուղը զնգում էր… երեկոյան խաղի դուրս եկած պատանիների զվարթ աղմուկից։ Սերո Խանզադյան
- բավականության, ժամանցի նպատակ ունեցող զբաղմունք ◆ Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին։ (Ակսել Բակունց)
- երեխաների արարքները, զբաղմունքը ◆ Մուշտեկռիվն այն պատմական խաղերից մեկն է, երբ զենքերը տակավին կատարելագործված չէին։ (Րաֆֆի)
- իբրև սպորտաձև, բավականության ժամանցի միջոց և այլն ծառայող զբաղմունք, որ ներկայացնում է որոշակի կանոնների, արարքների ու դրանց եղանակների ամբողջությունը ◆ Խաղամոլսերը խաղը վերջացրին կես գիշերին։
- բախտախաղ ◆ Նարդին սովորաբար հինգ խաղից է լինում:Առաջին խաղը ջահեց Հակոբյանը։ (Բոգդան Վերդյան) ◆ Հենց այդ խաղը վճռեց ամբողջ խաղի ելքը։
- խաղի ամբողջ ընթացքի փուլերից, մասերից յուրաքանչյուրը, խաղափուլ, օյին ◆ Նա այսօր հրաշալի խաղ ցույց տվեց։
- խաղալու հերթը, քայլը ◆ Վ> Փափազյանի խաղը <<Օթելոյի>> վերջին տեսարանում վեր է ամեն գովասանքից։ (Մամուլ) ◆ Շատ չարն եք, շատ չարը, լավ է խաղին մտիկ տամ։ Շեքսպիր
- խաղալու ոճը, եղանակը, որակը ◆ Այդ խաղերը Վասպուրականի և Տարոնի կողմերում կոչվում են Գվանդ կամ Գոնդ, իսկ Արարատի կողմերում `Յայլի։ (Րաֆֆի)
- դերակատարություն ◆ Սրտի խաղ պիտի ասեմ։ Եղիշե Չարենց
- երգ ◆ Նրա խաղերից մեկը կոչվում էր <<Թոնդրան երգ>>: Խաչիկ Դաշտենց
- երաժշտական եղանակ, երաժշտություն ◆ Գույների խաղով զվարթնոցում էին հին շուկան (Ակսել Բակունց)
- պար ◆ Անցար քո խաղով կանացի։ (Վահան Տերյան) ◆ Նա պիտի թողներ իր երկդիմի խաղերը և անցներ որոշության։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Դա քաղաքագիտական առժամանակյա խաղ է միայն։ (Րաֆֆի)
- ոսկորների իրար միանալու տեղը, հող (ժղ․) ◆ Դա քաղաքագիտական առժամանակյա խաղ է միայն։ (Րաֆֆի) ◆ ցԴադրեցուր խաղը ձայնիդ դյութական։ (Ռուբեն Սևակ) ◆ Շահյանը… մատների խաղերը ճրթճրթացրեց։ (Նար-Դոս) ◆ Ինչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով… նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե։ Հակոբ Պարոնյան
- լույսի, երանգների և ալն արագ հերթագայություն, լույսի ու ստվերի կամ տարբեր գույների արագ փոխհաջորդում (փխբ․) ◆ Համազասպ իշխանի նժույգի խաղն է։ Դերենիկ Դեմիրճյան
- ծփանք, վետվետում (փխբ․) ◆ Կանգնել դիտում էինք գառների խաղը:
- ձայնի, աչքերի, դեմքի արտահայտիչ փոփոխություն ◆ Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս, զվարթ եղիր։ (Ավետիք Իսահակյան) ◆ նա թողեց մազերի հետ կատարվող խաղը:
- որոշակի նպատակ հետապնդող, նպատակագիր գործողությունների շարք, գործարք (բորսայական, առևտրական և այլն) (փխբ․) ◆ Թագուհին ցանկանում է, որ խաղը սկսելուց առաջ Լաերտին մի քաղցր խոսք ասեիք։ Շեքսպիր
- խորամանկություն, մեկին վնասելու, վարկաբեկելու, և այլ համար գործադրված խորամանկ արարք (փխբ․) ◆ Նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր։ (Րաֆֆի)
- ոչ լուրջ արարք, վերաբերմունք, որևէ բանի (զգացմունքի, հարաբերության և այլն) միայն տեսքն ունեցող արարք, վարքագիծ, վերաբերմունք (փխբ․) ◆ Հաց ու ջուր մոռացած միալար լսել է խաղ ասողներին։ (Ավետիք Իսահակյան) ◆ Ու խաղ բացեց մազերի հետ։ Հովհաննես Շիրազ
- կատակ, թեթևակի ձեռք առնելը ◆ Խաղեր էին բռնում նրա փառավոր մորքուքի և գլխի երկայն ծամերի հետ։ (Րաֆֆի) ◆ Ամեն խաղ խաղացին, մնաց զուռնա- տրնգի։ Սերո Խանզադյան
- նվագ, նվագելը, նվագելու հմտությունը (ժղ․) ◆ Բռնավորը պատրաստվում է յուր հին խաղը խաղալու: (Մուրացան)
- ներկայացում (հզվդ․) ◆ Որն է սարքել այդ կեղծ նամակն ու այսպիսի հրեշավոր խաղ խաղալու մտքով հորինած էր Կատակը։ (Գրիգոր Զոհրապ) ◆ Կա մեկ երևելի խաղ կանչող ու ածող։ (Ավետիք Իսահակյան) ◆ Աշղները խաղ կապեցին Ալու վրա։
- (թատր․) հանդիսանքային արվեստներում (թատրոն, կինո, էստրադա, կրկես) դերակատարություն, գեղարվեստական կերպարի ստեղծում դերասանական արվեստին հատուկ միջոցներով (խոսք, ժեստ, շարժում, դիմախաղ)
- ◆ Էս խորհրդավոր վարպետի սարքած խաղն է։ Հովհաննես Թումանյան ◆ Պետք էր այնպես խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար։ Վրթանես Փափազյան
- ◆ Երեխայի հետ խաղ ունենալ անմտություն է։ (Րաֆֆի) ◆ Այդ բաների ձեռք բերելը պետք է շատ դժվար լիներ և ոչ թե խաղ ու պար։ (Ղազարոս Աղայան)
- ◆ Էնքան թեթև եք նկարագրել բերքահավաքը, ոնց որ խաղ: Անահիտ Սեկոյան ◆ Խաղ ու տաղ ավելի շուտ նշակի ուրախություն։ Ասում են խաղ ու տաղով ապրում է։ Հովհաննես Թումանյան
- ◆ Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս, զվարթ եղիր։ (Ավետիք Իսահակյան) ◆ Տաքացած խաղը շարունակում էր ։ (Բոգդան Վերդյան) ◆ Զըլլա, որ ինձի խաղի բերես։ «Երևանյան օրեր» ◆ Շատ դժգոհ եղա ասակն խաղի մը գալու։ «Երևանյան օրեր» ◆ Ամեն բան խաղի է դրվում այստեղ, կամ մենք, կամ նրանք։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Փոքրիկ զանգակը սկսավ կատակասեր արձագանքներուն հետ խաղի ելլել։ Լևոն Շանթ ◆ Ջանիկն անմիջապես տրվեց խաղին: (Բոգդան Վերդյան) ◆ Եկել է աղջիկ ուզելու, բայց ուղղակի չի ասում, խաղով է հասկացնում։
- ◆ Մի քմահաճույք համարիր դու այդ և աբյան խաղ: Շեքսպիր
- (երաժշտ․) գյուղական աշուղական երգ կամ աշխարհիկ բովանդակության գեղջկական երգ, որը սովորաբար մեներգվում է
- ձայնազարդ, ձայնի կլկլոց
- հայկական ձայնագրության հիմնական ձայնաշարի (դո-ից սկսվող միքսոլիդիական լադ) երրորդ (վերնախաղ) և վեցերորդ (ներքնախաղ) հնչյունների անվանակոչման արմատը
Հոմանիշներ
[խմբագրել]- պար, կաքավ, կայթ
- տե՛ս խաղափուլ
- տե՛ս բախտախաղ
- տե՛ս խաղահերթ
- տե՛ս խաղաքայլ
- տե՛ս դերակատարություն
- տե՛ս երգ, տաղ
- տե՛ս երաժշտություն
- տե՛ս նվագ
- տե՛ս հոդ
- տե՛ս ծփանք
- տե՛ս գործարք
Արտահայտություններ
[խմբագրել]- խաղ անել
- խաղալ
- պարել
- խաղ ասել - երգել
- խաղ բռնել (ժղ․)
- խաղալ
- պար բռնել
- խաղ խաղալ որևէ բանի - որևէ բան ձևացնել
- խաղ կապել - երգ հորինել
- խաղ կանչել - երգել
- խաղ շինել - տե՛ս խաղ կապել
- խաղի ելնել - խաղ ու կատակ սկսել լուրջ գործի ժամանակ
- խաղով ընկնել - խաղի անձնատուր լինել, խաղով տարվել
- խաղով հասկացնել - կողմնակի կերպով, այլաբանորեն միտքը հասկացնել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | խաղ(ը) | խաղեր(ը) |
Սեռ. | խաղի | խաղերի |
Տր. | խաղի(ն) | խաղերի(ն) |
Հայց. | խաղ(ը) | խաղեր(ը) |
Բաց. | խաղից | խաղերից |
Գործ. | խաղով | խաղերով |
Ներգ. | խաղում | խաղերում |
Թարգմանություններ | |
խաղ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khāl- կամ *khl-` *kāl-, kel- արմատից (գորշ և սև գույների նշանակման համար). հմմտ. հին հնդկերեն kalana «բիծ, կեղտ», kálusa «կողտոտ, սև», kalka «կեղտ», հունարեն κελαινος` «սև», κιλλος` «գորշ», հին վերին գերմաներեն huliwa «կեղտոտ ջրեր, տիղմ», սլովեներեն kalina, ռուսերեն калуга «ճահիճ»։
Գոյական
[խմբագրել]- ճահիճ
խաղ3
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Հազիվ թե կապ ունենա հնդեվրոպական *kel- «կանչել, կոչել, աղմկել, հնչել» արմատի հետ (*k/kh անցմամբ)։
Գոյական
[խմբագրել]- լաց
Բաղադրյալ բառեր | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան, «Հայաստան հրատարակչություն», 1986 — 208 էջ։
- Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Բոգդան Վերդյան
- Քաղվածք/Մամուլ
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Խաչիկ Դաշտենց
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Քաղվածք/Ռուբեն Սևակ
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Հակոբ Պարոնյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Հովհաննես Շիրազ
- Քաղվածք/Մուրացան
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Քաղվածք/Գրիգոր Զոհրապ
- Հայերեն բառեր խոսակցական իմաստով
- Քաղվածք/Վրթանես Փափազյան
- Քաղվածք/Ղազարոս Աղայան
- Քաղվածք/Անահիտ Սեկոյան
- Քաղվածք/«Երևանյան օրեր»
- Քաղվածք/Լևոն Շանթ
- Հայերեն բառեր երաժշտական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Թատերագիտական բառարան» գրքից
- Բառեր «Երաժշտական բացատրական բառարան» գրքից
- Հայերեն գոյականներ