լաստ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɑst]
Դասական ուղղագրութեամբ՝ լաստ
վանկեր՝ լաստ
լաստ1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *ləg՛da-` *lēg՛(h)-/*ləg՛(h)- «ճյուղ, կաղնու թուփ» արմատից. հմմտ. լիտվերեն lazdà «փայտ, փայտի կտոր», պրուսերեն laxde «կաղնու թուփ», լեհերեն laska «փայտի կտոր, գավազան»։
Գոյական
[խմբագրել]- կողք-կողքի իրար կապված գերաններ, որ ջրով փոխադրում են մի տեղից ուրիշ տեղ ◆ Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին։ (Մուրացան)
- այդ ձևով սարքած նավակ, ջրով մարդ կամ բեռ փոխադրելու համար ◆ Լիճի մեջ լաստերու վրա։ (Գրիգոր Զոհրապ)
- գերանակապ կամուրջ ◆ Լուստի մի ծայրը ամրացված էր ափին, իսկ մյուս ազատ ճոճվում էր ջրի վրա։ Արմ
- տե՛ս լաստակամուրջ
- (հնց․) նավի տախտակամած
- (հնց․) անկողնակալ, տախտ
- (առասպ․) նոյի տապանը
Հոմանիշներ
[խմբագրել]- լաստանավ, լաստանավակ, լաստափայտ
- տե՛ս լաստակամուրջ
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
լաստ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
[խմբագրել]- նույնն է` լաս (գվռ.)
- շերտ
Հոմանիշներ
[խմբագրել]- տե՛ս լա՛ս
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։