թարմ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɑɾm]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ թարմ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *trmo-` *ter- «քնքուշ, թույլ» արմատից. հմմտ. ալբաներեն trim «երիտասարդ», լատիներեն termes «կտրված ճյուղ, բողբոջ», այլև հունարեն τεράμων, τέρην` «քնքուշ»։
Ածական
- նոր պատրաստված ◆ թարմ միս, թարմ հաց
- որևէ կարգի չենթարկված, բնական վիճակում եղող ◆ թարմ միրգ
- նոր չգործածված ◆ թարմ սպիտակեղեն
- դեռաբույս, մատաղ ◆ թարմ կանաչ
- զով, հով, հաճելիորեն սառն ◆ թարմ զեփյուռ
- չակապանված, մաքուր ◆ թարմ օդ
- չխամարած, չխունացած ◆ Նկարի գույները դեռ թարմ էին։
- չմոռացված, հիշողության մեջ պահպանվող, հստակ ◆ Այդ երջանիկ օրերի հիշողությունը դեռ թարմ էր, անջնջելի։
- չհոգնած, չբթացած, չխանգարված ◆ թարմ հիշողություն, միտք
- նոր, առաջին անգամ արտահայտող ◆ թարմ մտքեր, կարծիք
- նոր, դեռ ոչ ոքի հայտնի չդարձած, վերջին ◆ թարմ լուրեր, տեղեկություններ
- երիտասարդ, դեռատի, մատղաշ◆ Մի արքայադուստր է եղել թարմ ու պայծառ։ (Ավետիք Իսահակյան)
- հստակ, հնչուն (ձայնի մասին)
- (խոհր․) մթերքը, ուտելիքը նոր է, թարմ
Հոմանիշներ
[խմբագրել]- նոր (պատրաստված, չօգտագործված)
- տե՛ս թարմաշունչ
- տե՛ս մատղաշ
- տե՛ս առույգ, կայտառ
Արտահայտություններ
[խմբագրել]- թարմ ուժեր - երիտասարդ սերունդ, որ նոր է սկսում հասարակական գործունեությունը գործին չմասնակցած, դեռևս չհոգնած մարդիկ
- թարմ հետքերով
- թարմ մտքեր
- թարմ միս
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։