Jump to content

ընդդեմ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [ənddem]

վանկեր՝ ընդ-դեմ 

Ածական

  1. (հնց․) դիմացը՝ դեմը եղած ◆ Սեռական և տրական հոլովով՝ խնդրի հետ։ ◆ Մեքենան սլանում էր ընդդեմ քամու հոսանքին։

Մակբայ

  1. դիմաց, դեմ հանդիման ◆ Այժմ ընդդեմ բնության և նվիրման և սերին դռներս պինդ փակած եմ։ (Դանիել Վարուժան) ◆ Խիստ է ընդդեմ խթանի աքացել։ (Մուրացան) ◆ Ինչու համար եք ընդդեմ գեղեցիկ հագուստներին։ (Մուրացան)

Կապ

  1. դեմ, հակառակ, չնայած ◆ Եվ ես պիտի պնդեմ, որ ընդհանուր ձեր այն հիացմունքին ընդդեմ, - չմնացինքմենք գոհ։ Եղիշե Չարենց ◆ Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն։ Հովհաննես Թումանյան ◆ Դա մեր պայքարն է ընդդեմ անդուռ խուլ աշխարհի։ Եղիշե Չարենց ◆ Ընդդեմ քո ուժիդ, դիրքիդ և բարձրությանդ, հակառակ քո այդ հաղթական սրիդ։ (Մասեհյան) ◆ Կատարված կամ կատարելիք գործերը ընդդեմ էին նրան։ (Րաֆֆի) ◆ Խղճի ընդդեմ է, որ այդպիսի մարդը շրջի առանց կոճակի։ (Ակսել Բակունց) ◆ Ես չեմ կարող ընդդեմ կենալ նրա կամքին։ (Ղազարոս Աղայան) ◆ Զի ընդդեմ հանդգնորեն կհանեմ խորշս իր անհունին և տասնևիննս ութսունին հետ կչափեմ։ (Դանիել Վարուժան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դեմ, հակառակ, ներհակ
  2. առաջ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. Ընդդեմ գնալ
    1. հակառակել, հակառակն անել
    2. ընդառաջ գնալ
  2. ընդդեմ դառնալ՝ կենալ
    1. հակառակվել
    2. մեկի դեմ կանգնել դիմադրելու՝ կռվելու՝ հակահարված տալու համար
  3. ընդդեմ դնել - դիմադրել
  4. ընդդեմ լինել
    1. դեմ լինել
    2. ցանկություններին՝ համոզմունքներին չհամապատասխանել
  5. ընդդեմ հանել
    1. մեկի դեմ գրգռել՝ թշնամացնել
    2. դիմադրելու՝ մեկի կամ մի բանի դեմ պայքարի հանել
    3. հակառակ փաստարկ բերել
    4. զուգադրել, համեմատել

Աղբյուրներ

[խմբագրել]