էկրան
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɛkˈɾɑn]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ էկ•րան
Ստուգաբանություն
[խմբագրել]<экран <ֆր. écren
Գոյական
- մակերես (սպիտակ կտավ, պատ և այլն), որի վրա ցուցադրում են նկարները, մոգական լապտերների պատկերները և այլն, պաստառ
- լուսային պատկերների, ազդանշանների և այլն վերարտադրության մակերես, պատկերացույց ◆ Հեռուստացույցի էկրան:
- (փխբ․) կինոարվեստ
- (տեխ.) շարժական վահան, հալոցի (հնոցի) կրակից, լույսից և այլն պաշտպանվելու համար հրադիմակալ, լուսադիմակալ (փխբ․) (տեխ․)
- (տեխ.) մետաղյա վահան էլեկտրական գործիքը, սարածը և այլն արտաքին ազդեցությունից պպաշտպանելու համար (տեխ․)
- հոգի, սիրտ, միտք և նման գոյականների հետ գործածվելով որպես հատկացյալ (հոգու էկրան, մտքի էկրան և այլն), ցույց է տալիս այդ գոյականներն իբրև գաղափարներ, տպավորություններ և այլն ընկալելու և արտահայտելու միջոցներ (փխբ․)
- (նորբ․) վերարտադրության մակերես՝ պատկերացույց, լուսապաստառ, ցուցադրաշրջանակ, դիմկալ
Հոմանիշներ
[խմբագրել]- պատկերացույց
- տե՛ս լուսապաստառ
ցուցապակի, ցուցասարք, լուսորմ
- ցանց
Արտահայտություններ
[խմբագրել]- էկրան բարձրացնել՝ դուրս բերել՝ հանել
- ցուցադրել (կինոնկար)
- էկրանահանել
- էկրան բարձրանալ՝ բարձրացվել՝ դուրս բերվել՝ հանվել
- ցուցադրվել
- էկրանահանվել
- հակակուտակային էկրան - մարտական մեքենաների վրա հիմնական զրահի առջևում որոշ հեռավորությամբ տեղադրվող լրացուցիչ զրահապատնեշ, որը նախանշանակված է կուտակային զինամթերքի վաղաժամկետ պայթեցման համար, որպեսզի նվազեցվի դրա կուտակային ազդեցությունը
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Կարինե Գրիգորյան, Արմեն Մարտիրյան, Սննդի անվտանգության, սննդի քիմիայի և սննդարտադրական տեխնոլոգիաների անգլերեն-հայերեն-ռուսերեն տերմինաբանական համառոտ բառարան (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, «Երևանի պետական համալսարան», 2017 — 72 էջ։
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր տեխնիկական իմաստով
- Հայերեն նորաբանություններ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Սննդի անվտանգության բառարան» գրքից
- «Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից