գնդակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɡndɑk]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ գ(ը)ն•դակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Իրանական փոխառություն. հմմտ. միջին պարսկերեն * gundak:
Գոյական
- փոքր գունդ ◆ Մյուս սենյակից լսվում էր բիլիարդի գնդակների չխկչկոցը։ (Շիրվանզադե)
- առհասարակ գնդի ձև ունեցող իր ◆ Զրույցը թեթև էր և սահում էր, ինչպես ձյունի գնդակը սառույցի վրա։ (Ակսել Բակունց)
- բրդի թելից՝ կաշվից՝ ռետինից պատրաստված գնդաձև խաղալիք, խաղագնդակ
- արճիճե փոքրիկ գլանաձև ձուլվածք, որը մտցվում է գնդացիրի կամ ձեռքի հրազենի փամփուշտի մեջ՝ թշնամուն հարվածելու համար ◆ Հրանոթի վահանին գնդացիրների գնդակներն այնպես էին կտկտացնոմ, կարծես թիթեղյա տանիքի վրա կարկուտ տեղալիս լինել։ (Վախթանգ Անանյան)
- տե՛ս արկ
- թռչկոտող՝ ոստոստող՝ անընդհատ շարճման մեջ եղող մարդ՝ երեխա (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]- խաղագնդակ
- փամփուշտ, արճիճ (փխբ․), գյուլա (բրբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]- գնդակ արձակել - կրակել
- գնդակ ուտել - գնդակով վիրավորվել, գնդակի հարված ստանալ
- գնդակի պես՝ նման թռչել - շատ արագ՝ սրարշավ գնալ
- արագասլաց գնդակ - մեծ արագությամբ թռչող գնդակ
- գնդակների պահունակ - հրազենում. հատուկ սարք, որը նախատեսված է փամփուշտները (կրակոցները) տեղաբաշխելու և հրաձգության ժամանակ դրանք հերթով տետամղման գծին հասցնելու
- գնդակների ցրում - տվյալ զինատեսակի կիրառման ժամանակ հանդիպող շեղում թիրախից
- դում-դում տեսակի գնդակ - գնդակ, որը կենդանի օրգանիզմում հեշտությամբ ծավալվում՝ բացվում կամ տափակում է՝ ըստ այդմ նրան պատճառելով ծանր վնասվածքներ
- զրահահար գնդակ
- լուսածրիչ գնդակ
- հրկիզվող գնդակ
- պլաստիկ գնդակ
- ռետինե գնդակ - գնդակ, որ ոստիկանությունն օգտագործում է ցուցարարներին ցրելու համար
{{# if: | {{{1}}} | Հոլովում}} |
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. | գնդակ(ը) | գնդակներ(ը) |
Սեռ. | գնդակի | գնդակների |
Տր. | գնդակի(ն) | գնադակների(ն) |
Հայց. | գդակ(ը) | գնդակներ(ը) |
Բաց. | գնդակից | գնդակներից |
Գործ. | գնդակով | գնդակներով |
Ներգ. | գնդակում | գնդակներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Գնդակ: |
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Վախթանգ Անանյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից