Jump to content

գեր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«գեր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ գէր

վանկեր՝ գեր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * g(u)hai-ro-՝ * g(u)hei- «սնել, պարարտացնել» արմատից. հմմտ. հին չեխերեն šir, լեհերեն zer (zyr) «սնունդ, կերակուր», ռուսերեն жир «ճարպ», жирный «ճարպոտ» (ըստ Լիդենի և Ղափանցյանի) (հայ-սլավոնական զուգաբանություն)։

Ածական

[խմբագրել]
  1. պարարտ, ճարպոտ, չաղ
  2. լիքը (մարմնով) մսեղ, մարմնեղ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պարարտ, հույր, չաղ (ժղ․), պարարուն, գիրապարար, գիրուկ չաղլիկ
  2. թանձրամարմին, թանձրամիս, գերամարմին, մարմնեղ, հաստամարմին, գերիրան, մեծափոր, փորեղ, ցմփոր, քաղբթեղ, մսեղ, սոնք, հաստանձն, հաստ (փխբ․), (ժղ․)՝ հաստկեկ, հաստլիկ, թմփլիկ, թոթոշիկ, թոթող, դմբռիկ, դմբըռճիկ, դմփռան, գբռշիկ, լորիկ, լիքը, խմբլոշ, լմփոս, տոնտոռոզ, կոմբոշ (անշնորհք), տկռոշ (սաստիկ), գունդուկլոր (գեր ու կարճ)
  3. տե՛ս ճարպոտ

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * uer- «բարձրացնել» արմատից. հմմտ. հունարեն αείρω, αïρω՝ «բարձրացնել» (ըստ ձևի և իմաստի ընդհանրության՝ հայ-հունական զուգաբանություն)։

Նախածանց

[խմբագրել]
  1. նախածանց՝ խիստ, շատ, չափազանց, գերազանց, ծայրահեղ, արտակարգ, արտաքո, վեր նշանակությամբ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]