Jump to content

բոլուկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բո•լուկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Լոռի, Ջավախք՝ տե՛ս երամակ, հոտ ◆ Իշխանը ուներ անթիվ ու անքանակ․․․ կովի նախիր, խոզի բոլուկ։ Հովհաննես Թումանյան ◆ Օգոստոսին ձուն էկավ, ջրերը սառեցին, յայլաներուն մեջ բոլուկներով մալ ու օչխար ջարդվան։ (Խաթաբալա)
  2. Արարատյան, Գանձակ, Կարին, Մուշ՝ տե՛ս ոհմակ ◆ Ձմեռը գելերը միանում են, բոլուկ կազմում, որ ուժեղ լինեն։ Հովհաննես Թումանյան
  3. խումբ ◆ Բաղչի մեկէլ կողքին էլ մի բոլուկ օղլուշաղ կային հավաքված։ (Պերճ Պռոշյան)
  4. բազմաթիվ, շատ ◆ Մենք քիչ էինք, նրանք՝ բոլուկ, չէինք կարող նրանց հախիցը գալ։ (Ձեռագիր)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խոզերամակ (խոզերի խումբ)
  2. տե՛ս երամակ
  3. տե՛ս ոհմակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բոլուկ-բոլուկ - խումբ-խումբ ◆ Բոլուկ-բոլուկ դուրս եկան, մեկը յարիս նման չէր։ Ահ

Աղբյուրներ

[խմբագրել]