Jump to content

բազուկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բա•զուկ 

«բազուկ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

բազուկ1

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն bāzūk, պարսկերեն bāzū (ոմանք համարում են անմիջական հնդեվրոպական ժառանգություն)։

Գոյական

  1. ձեռքի արմունկից մինչև դաստակը՝ թաթը եղած մասը ◆ Բռնում եմ բազուկը, որոնում եմ զարկերակը։ (Ավետիք Իսահակյան)
  2. ձեռք, թև ◆ Ձիավորներից մի քանիսը կրում էին իրանց բազուկների վրա բազեները։ (Րաֆֆի) ◆ Բազուկներով առնացի, ջուրը ճողփում, լող է տալիս դեպի կղզին դիմացի։ Հովհաննես Թումանյան
  3. գետից բաժանվող վտակ՝ ճյուղ
  4. լեռնաշղթայի ճյուղ
  5. աթողի ամնրակալ
  6. բույսերի ճյուղ, ոստ ◆ Եղևնիները իրենց փշալից բազուկներով վեր կցցվեին։ Ռուբեն Զարդարյան
  7. (բրբ․) գութանի մասերից մեկը, թև
  8. (փխբ․) ուժ, զորություն, իշխանություն ◆ Բազուկն է նույն ճզմել հնում թե աշխարհին իմ, թե քեզ։ Հովհաննես Թումանյան ◆ Ես ուզում եմ զորացնենք մեր բազուկը, որ հարևանները հարգեն մեզ։ Ստեփան Զորյան
  9. (փխբ․) սատար, զորավիգ, թևութիկունք, օգնական ◆ (Աշոտը) Այդ օրն ա՛լ բազուկը եղած էր խմբապետին։ «Երևանյան օրեր»
  10. (ֆիզ․) ուժի և մարմնի պտտման առանցքի մեջ եղած ամենակարճ տարածությունը ◆ Ուժի ազդեցությունը պտտվող մարմնի վրա չափում են հատուկ մեծությամբ, որը կոչվում է մոմենտ։ Ուժի մոմենտը չափվում է ուժի և բազուկի արտադրյալով։
  11. (փխբ․) բռնատեղ, բռնակ, կոթ ◆ Ու մթագնեց Սիամանթոն, բռնեց բազուկն իր տեգի Ու շանթի պես այնպես զարկեց, որ տապալվեց ցուլն անհույս։ Հովհաննես Շիրազ
  12. խմբից բաժանված ձգվող՝ երկարող մաս ◆ Նա (բազմությունը) ժայթքելով գալիս լափում էր ամեն ինչ և աջ ու ձախ բազուկներն արձակում, խուժում փողոցներն ու անցքերը։ Դերենիկ Դեմիրճյան
  13. տե՛ս ճակնդեղ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. թև, սղիկ, կուռ (ձեռքի ուսից մինչև արմունկը հասնող մասը, տեղակայված թիակի և նախաբազկի մեջ) (ժղ․)
  2. թև (գութանի)
  3. արմնկակալ (աթոռի)
  4. բռնակ (տեգի) (պատմ․)
  5. ճյուղավորում (գետի)
  6. տե՛ս ճյուղ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բազկի կկու (մանկական խաղ) - բազուկների վրա նստելով խաղալը ◆ Ամեն խաղ խաղացել եմ, բազկի կկուն է մնացել։
  2. բազուկ-բազկի օգնել - մեկը մյուսին զորավիգ լինել, թև ու թիկունք լինել ◆ Մենք եղբայր ենք ուզում… որ բազուկ-բազկի օգնենք միմյանց։ Սերո Խանզադյան

բազուկ2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բազուկ «թև» բառի իմաստափոխված ձևը։

Գոյական

  1. Արարատյան, Կարին, Մուշ, Վան՝ ճակնդեղ
  2. Բալու, Կեսարիա, Պարտիզակ, Սեբաստիա՝ բույսի կոթունի երկարությամբ անցնող ջիղը, նաև ցողուն ◆ Պրասային բազուկները հաստ են կտրել։ (Ձեռագիր)
  3. Ակն՝ կանկառ կոչված փուշի ճյուղը
  4. Արաբկիր՝ վազի բարակ ու կանաչ ճյուղը
  5. (աշխգր․) փրփրուկազգիների ընտանիքին պատկանող ձուկ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բազուկ աղցան, բանճար - մոլոշ բույսը
  2. բազկի կկու - մանկական խաղ՝ բազուկների վրա նստելով խաղալը ◆ Ամեն խաղ խաղացել եմ, բազկի կկուն է մնացել։

Թարգմանություններ

[խմբագրել]

բազուկ3

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Ղարաբաղ՝ գութանի թևը, որը ակոսի հողը շրջում է
  2. Խարբերդ՝ հորիկի մասերից մեկը

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

բազուկ4

[խմբագրել]

Գոյական

  1. Կեսարիա, Սեբաստիա՝ մատանու շրջանակը
  2. Ադանա, Խարբերդ, Կեսարիա, Սեբաստիա՝ ականջօղի կախիչը՝ օղակը

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

բազուկ5

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. Վան՝ տե՛ս բաժուկ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

բազուկ6

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. տե՛ս բազումք

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։