առավոտ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑrɑˈvɔt]
Դասական ուղղագրութեամբ՝ առաւօտ
վանկեր՝ ա•ռա•վոտ
Ստուգաբանություն
[խմբագրել]Հայերեն
- ցերեկվա սկիզբը, արևագալի՝ արևածագի ժամանակը ◆ Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։ Եղիշե Չարենց ◆ Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը: (Րաֆֆի)
- ցերեկվա առաջին մասը՝ մինչև կեսօր ◆ Նյութական անապահովությունը հարկադրում էր նրան առավոտները սովորել, իսկճաշից հետո՝ աշխատել։
- թարմ՝ նոր զարգացման շրջան ◆ Կյանքի առավոտ:
- տե՛ս առավոտյան ◆ Առավոտ կանուխ ելավ անկողինեն, երեսը լվաց,հագվեցավ, տունեն դուրս ելավ։ Հակոբ Պարոնյան
Հոմանիշներ
[խմբագրել]- լուսածագ, լուսաբաց, արշալույս, արևածագ, այգ, այգաբաց, այգածագ
- արևացայտ, արևածայրք, ծագ, ծեգ, վաղորդայն
Արտահայտություններ
[խմբագրել]- առավոտ գիշերով - լուսադեմին, լուսամութին ◆ (Նա) պատվիրեց, որ առավոտ գիշերով թոռչիներ (ձկնորսներ) գնան ձորը։ Հովհաննես Թումանյան
- առավոտից իրիկուն - ամբողջ օրը, լուսաբացից մինչև երեկո ◆ [Հողազուրկ] գյուղացին հողն էր վարում առավոտից իրիկուն։ Եղիշե Չարենց
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։