աճել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑˈt͡ʃɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ աճել
վանկեր՝ ա•ճել
Կազմություն
[խմբագրել]Բայ
- բուսնել ◆ Ուր են դաշտերը, ուր որ մեզ համար աճում են բրինձ և այլ բարիքներ։ Հովհաննես Թումանյան
- մեծանալ, զարգանալով ավելանալ
- հասակ առնել, մեծանալ (մարդկանց և կենդանիների մասին) ◆ Որդին աճել էր, գեղեցկացել էր, և բոլորովին այրական դեմք էր ստացել։ (Րաֆֆի)
- զարգանալ, աճման պրոցես ապրել (բույսերի մասին) ◆ Սերմերը, որ գարնանը պայթել էին հողի մեջ, ծծել էին սևահողի ուժն ու հյութը, լցվել էին արևով, աճել ու ուռճացել, հասունացել, հասել էին իրենց նպատակին - դարձել էին բանջար, հունդ, արմտիք։ (Ավետիք Իսահակյան)
- բազմանալ, շատանալ
- ավելանալ (քաշով, քանակով, ծավալով, արագությամբ), մեծանալ ◆ Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր, որ աճում էր իր արյունով։ (Վահան Թոթովենց)
- թիվը, քանակը բազմանալ
- (լեզվբ․) մասնիկներ կամ աճականներ ստանալով մեծանալ (արմատը, բառը)
- (տեխ․) սաստկանալ, ուժեղանալ
- ավելի մեծ ծավալ ստանալ, սաստկանալ ◆ Սրտում բորբոքված սիրո զգացմունքը աճում էր, մեծանում։ Սերո Խանզադյան
- զարգանալ, առաջադիմել ◆ Կարդալով դրանք, զգում եմ, որ աճում եմ, զարգանում։ Ստեփան Զորյան
- (գյուղտնտ․) (անտառ․) բուսնել
Հոմանիշներ
[խմբագրել]- զարգանալ, առաջ գնալ (վերացական առումով, որակապես), մեծանալ (ֆիզիկապես), ուռճանալ, բարգավաճել, ստվարանալ, ավելանալ, շատանալ, բազմանալ (քանակապես), գերաճել (շատ), տճել (բրբ․), աճ տալ
- մեծանալ, հասակ առնել, (ժղ․)՝ բոյ անել (քաշել, քշել)
- սաստկանալ, մեծանալ, ուժեղանալ
- բուսնել, ծլել, ծլարձակել, կանաչել
Արտահայտություններ
[խմբագրել]- աճող սերունդ – հասարակության պատանի և երիտասարդ հատվածը
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բառեր -ել վերջածանցով
- Հայերեն բառեր R-s ձևույթային կառույցով
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Վահան Թոթովենց
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Հայերեն բառեր տեխնիկական իմաստով
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Ստեփան Զորյան
- Հայերեն բառեր գյուղատնտեսական իմաստով
- Հայերեն բառեր անտառագիտական իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից