Jump to content

ահեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•հեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. ահարկու, սարսափելի ◆ Դարպասների առաջ ահեղ ցուլեր էին կանգնած։ Ստեփան Զորյան ◆ Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Հովհաննես Թումանյան
  2. խիստ, անողոք, անագորույն
  3. ուժգին, զորեղ ◆ Ճզմիր ահեղ հարվածով իշխաններին էդ գոռոզ։ Եղիշե Չարենց
  4. ահազդու, ազդեցիկ ◆ Խոսքի զորությունը ահեղ է։ (Վահան Տերյան) ◆ Բարի կամքի բոլոր մարդիկ… Իրենց ահեղ խոսքն են ասում պատերազմի հրձիգներին։ (Մամուլ)
  5. (բնստ․) վսեմ, վեհ

Մակբայ

  1. ահազդու կերպով ◆ (Առյուծ Մհերը) իշխում էր ահեղ, ու նրա օրով հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ Հովհաննես Թումանյան
  2. ուժգնորեն ◆ Նորից ահեղ դղրդաց զանգերի խումբն ահագին։ Եղիշե Չարենց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ահավոր, սարսափելի, երկյուղալի, զարհուրելի, քստմնելի, ահալի, ահալիր, ահալից, ահազդու, ահազդեցիկ, ահարկու, ահազարզանդ, ահազարհուր, սարսափազդու, ահոտ, ահուտ, երկնչելի
  2. բիրտ, վայրագ, անգութ, անողորմ, անողոք, անագորույն, անխիղճ, անսիրտ, անգթասիրտ, անաստված, ժանտ, դժնի, դժնյա, դժնդակ, վայրի, վայրենի, դաժանասիրտ, չարասիրտ, քարսիրտ, դառնամաղձ, դառնամաղձոտ, դառնասիրտ, դառնահոգի, դաժանագին, արյունարբու, արյունռուշտ, դաժանաբարո, վայրենաբարո, գազանաբարո, չարաբարո, չար, դժոխաբարո, դժնդակաբարո, օձաբարո, անբարիշտ, մոլագար, բարբարոս, բարբարոսական, վանդալ, վանդալական, դրակոնական, դրակոնյան, գազանաշունչ, գազանասիրտ, գազանակերպ, գազանամիտ, գազանաբնույթ, գազանային, դիվանային, (գրք․) անոպա, նեռ, (ժղ․) ժանտկեն, ժանգոտ, օձափոր, չարամհակ, (փխբ․) արյունոտ, գայլ, բորենի, աստծու կրակ, օձի փուշ, կաշի քերթող, աստծու երեսից ընկած (թափած), աստծու կրակ
  3. հզոր, զորեղ, ուժեղ, զորավար, հզորեղ, կորովի, հուժկու, անհաղթ, քաջազոր
  4. վսեմ, վեհ, բարձր, ազնվ, նվիրական, սրբազան, սրբագին, սուրբ, փառավոր, փառահեղ, վեհափառ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ահեղ դատաստան (կրոն․) - վերջին դատաստան ◆ Ամեն տեղ կռիվ է, պատերազմ, ճշմարիտ է և այն, որ հասել է ահեղ դատաստանի օրը։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]