Jump to content

Օրենք

Վիքիքաղվածք-ից
Օրենքը ըստ Ժան-Ժակ Ֆոշերի

Աղբյուրով

[խմբագրել]
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր[1]։
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները[1]։
  • Չկա այնպիսի օրենք, որ բոլորի սրտով լինի[2]։
  • Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը[2]։
  • Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որը մարդկանց փորձը օգտագործում է հասարակության բարօրության համար է[1]։
  • Օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է[1]։
  • Ով գործում է ավելի խիստ, քան օրենքներն են, նա բռնակալ է[1]։
  • Օրենքը պետք է խիստ լինի, իսկ մարդիկ՝ ներողամիտ [1]։
  • Որոշ չգրված օրենքներ գրված օրենքներից ավելի հաստատուն են[1]։
  • Օրենքը պետք է հակիրճ լինի[1]։
  • Այն օրենքը, որ փորձում է մարդու կյանքը (մահապատիժը) ոչ-գործնական, անարդար, և անընդունելի է։ Դա երբեք ոճրագործությունը չի ընկճել—ամեն օր երկրորդ անգամ գործվում է կառափնարանի ոտքին։
    • Փիլիսոփայությունը ննջասենյակում, «Մեկ ավել ջանք, ֆրանսիացիներ, եթե դուք հանրապետականներ էիք դառնալու» (անգլերեն)։ (1795)
  • Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[1]։
  • Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ[3]։
  • Որտեղ ուժն է թագավորում, այնտեղ օրենքն անզոր է[1]։
  • Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն[2]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
  • Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը օրենքն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն մտքերում օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին։
  • Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական օրենքը հարյուրապատիկ խախտված է։
  • «Եթե դու գիտես՝ ինչ ես անում, դու Երանելի ես։ Բայց եթե դու չգիտես այդ՝ նզովված ես և օրենքի հանցագործ»,- ասաց Հիսուսը շաբաթը խախտած մի մարդու, խոսք բոլոր խախտողների և հանցագործների համար։
  • Արտակարգ իրավիճակը չի ընթերցում օրենքը։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  2. 2,0 2,1 2,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4.