Վիքիպեդիա
Արտաքին տեսք
Վիքիպեդիա, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից, որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։
Վիքիպեդիայի մասին
[խմբագրել]- Սովորական օգտագործողի համար աննկատելի են անկարգությունն ու խառնաշփոթը, որ թաքնված են հոդվածի արտաքին շերտի տակ։ Նա, ասենք թե, հոդվածին հասնում է Գուգլի միջոցով և տեսնում է տեղեկատվություն աղբյուրից, որը իրեն «հանրագիտարան» է կոչում։ Այս բառը լիովին վստահություն է ներշնչում այս աղբյուրի հանդեպ։ Սովորական ընթերցողը պատկերացում չունի, թե ինչպես է տեղեկատվության վավերականությունը հաստատվում սովորական հանրագիտարաններում, նա միայն գիտի, որ այս տեղեկատվությունը վստահելի է։
- Բնօրինակ՝To the ordinary user, the turmoil and uncertainty that may lurk beneath the surface of a Wikipedia article are invisible. He or she arrives at a Wikipedia article via Google, perhaps, and sees that it is part of what claims to be an “encyclopedia.” This is a word that carries a powerful connotation of reliability. The typical user doesn’t know how conventional encyclopedias achieve reliability, only that they do.[1].
- Ռոբերտ Մակ Հենրի, 2005
- Վիքիպեդիայի աջակցման համար հավաքագրվող նվիրատվությունները ուղղվում են ոչ թե հենց էլեկտրոնային հանրագիտարանին, այլ՝ «Վիքիմեդիա Հիմնադրամ» ամերիկյան կազմակերպությանը, որը աջակցում է հանրագիտարանին։ Իսկ հանրագիտարանը գոյություն ունի կամավորների շնորհիվ, որոնք կամավոր գրում և թարմացնում են հոդվածները՝ կայքում, այսինքն դրա դիմաց գումարներ չեն ստանում։
2014 թվականին կազմակերպությունը նվիրատվությունների տեսքով ստացել է 52,8 միլիոն, որոնցից ծախսել է 45,9 միլիոն դոլարը, ներառյալ - 20 միլիոն դոլար՝ աշխատավարձերի համար, 5,7 միլիոն դոլար՝ պարգևների ու գրանտների համար, 2 միլիոն դոլար՝ կոնֆերանսների և ճանապարհորդությունների համար, և միայն 2,5 միլիոն դոլար՝ ենթակառուցվածքների սպասարկման համար[2][3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ McHenry, Robert. The Faith-Based Encyclopedia Blinks, TCS Daily (2005-12-14).
- ↑ Пожертвования Wikipedia уходят «на путешествия, развлечения и высокие зарплаты руководства»
- ↑ Wikimedia Fundraising: Where Is Your Money Going?