ՎորդՊրես
Տեսակ | բովանդակության կառավարման համակարգ |
---|---|
Նախագծումը՝ | Մետ Մուլենվեգ, Ռայան Բորեն, Դոնչա Օ Կաոմի |
Գրված է՝ | PHP[1] և React |
ՕՀ | Windows և յունիքսանման օպերացիոն համակարգ |
Առկա է | բազմալեզու (հայերեն մոդիֆիկացիան հասանելի է այլ կայքերում) |
Լույս տեսավ՝ | մայիսի 27, 2003[2] |
Չափ | 6.4MB |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | GNU GPL 2 [3] |
Հիմք են ծառայել | b2? |
Կայք | wordpress.org(անգլ.), ru.wordpress.org(ռուս.), ca.wordpress.org(կատ.), fr.wordpress.org(ֆր.), pl.wordpress.org(լեհ.), it.wordpress.org(իտալ.), hy.wordpress.org(հայ.), hi.wordpress.org(հինդի), de.wordpress.org(գերմ.), ar.wordpress.org(արաբ.), nn.wordpress.org(նորվ.), nb.wordpress.org(նորվ.), sv.wordpress.org(շվեդ.) և da.wordpress.org(դան.) |
Ելակոդ | core.trac.wordpress.org/browser |
WordPress Վիքիպահեստում |
ՎորդՊրես (անգլ.՝ WordPress), այսօրվա դրությամբ բլոգեր ստեղծելու ամենահայտնի համակարգն է[4]։
Բաց կոդով ծրագիր է, գրված է PHP լեզվով, որպես տվյալների բազա օգտագործում է MySQL-ը։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]WordPress-ի աշխատելու համար այն պետք է տեղադրված լինի վեբ սերվերում՝ կա՛մ որպես ինտերնետ հոստինգի մաս, կա՛մ համակարգչի վրա, որը գործարկում է WordPress ծրագրային փաթեթը[5][6][7]։
WordPress-ը բովանդակության կառավարման համակարգ է[8]։ Իրականում, ճիշտ կարգավորումներով և վեբ կայքում ինտեգրացմամբ՝ այն թույլ է տալիս տեխնիկական գիտելիքներ չունեցող օգտատերերին խմբագրել իրենց կայքերը՝ օգտագործելով Word-ին նմանվող վիզուալ խմբագրիչ[9][10]։
WordPress-ում գործում է վեբ կաղապարների համակարգ, որն օգտագործում է կաղապարների պրոցեսոր[11]։ Նրա ճարտարապետությունը ներկայացնում է ֆրոնտ-կոնտրոլեր, որը բոլոր ոչ ստատիկ URI-ների պահանջները ուղղորդում է դեպի մեկ PHP ֆայլ, որն վերլուծում է URI-ն և որոշում նպատակային էջը։ Սա թույլ է տալիս պահպանել մշտական հղումներ, որոնք ավելի հասկանալի են։
Մինչև 3-րդ վարկածը WordPress-ը աջակցում էր մեկ բլոգին մեկ տեղադրման միջոցով, չնայած մի քանի միաժամանակյա օրինակիցներ կարող էին աշխատել տարբեր դարանների միջից, եթե կարգավորված էին օգտագործելու առանձին տվյալների շտեմահաների աղյուսակներ։ WordPress Multisites (նախկինում հայտնի էր որպես WordPress Multi-User, WordPress MU կամ WPMU) WordPress-ի ճյուղավորում էր, որը ստեղծված էր, որպեսզի մի քանի բլոգներ կարողանային գոյություն ունենալ մեկ տեղադրման շրջանակներում, բայց կառավարվել կենտրոնացված կերպով։ WordPress MU-ն թույլ է տալիս կայքի սեփականատերերին հյուրընկալել իրենց սեփական բլոգերների համայնքները և կենտրոնացված կառավարմամբ վերահսկել և մոդերացնել բոլոր բլոգները։
WordPress-ի օգտատերերը կարող են տեղադրել և անցնել տարբեր թեմաների միջև։ Թեմաները թույլ են տալիս օգտատերերին փոխել WordPress կայքի արտաքին տեսքն ու ֆունկցիոնալությունը առանց հիմնական կոդը կամ կայքի բովանդակությունը փոխելու։ Անհատական կոդ կարող է ավելացվել կայքին օգտագործելով դուստր թեմա կամ կոդի խմբագրիչ։ Ամեն WordPress կայքին պետք է գոնե մեկ թեմա։ Թեմաները կարելի է տեղադրել ուղիղ WordPress-ի ադմինիստրատիվ գործիքի «Արտաքին տեսք» բաժնից կառավարման վահանակում կամ թեմաների պանակները տեղադրել ուղիղ թեմաների դարանում։ WordPress-ի թեմաները սովորաբար բաժանվում են երկու կատեգորիայի՝ անվճար և վճարովի։
Անվտանգության ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թույլատվության իրավունքների տարանջատում
Բացատրություն/Պարզ նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎորդՊրեսը ստեղծվել է կայքը wp պլատֆորմայով ղեկավարելու համար։ ՎորդՊրեսը ունի բազմաթիվ հնարավորություններ՝ themes (կայքի դիզայնը), plugins (հավելվածներ) և այլն։ ՎորդՊրես համակարգով նաև կարելի է ստանալ մինի-սոցիալական կայք, BuddyPress և bbPress հավելվածներով (plugin)։ ՎորդՊրեսը նաև կարելի է փոփոխել և դասավորել ըստ ցանկության, այսինքն այն բաց կոդ է (Open Source)։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «մարդուն հասկանալի» URL
- WYSIWYG խմբագրիչ
- Permalinks-նոր հնարավորություն փոփոխելու նյութի հասցեն (հասանելի է ՎորդՊրեսի 3,2-ից բարձր տարբերակներում)։ Օր.՝ http://mysite/%post_id%-%postname%-�tegory%.html(չաշխատող հղում) և այլն։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ինտերֆեյսի տեղայնացում
- բազմալեզու բովանդակություն
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- կառավարում ոճերով և նմուշներով (templates)
- կառավարում գովազդով
- RSS-ի էքսպորտ
- ՀՏՀ
- հարցումներ
- քվեարկություն
- որոնում
- բլոգեր
- ներքին ֆոտոսրահ
- օգտագործողների կառավարում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://openhub.net/p/wordpress
- ↑ WordPress Now Available
- ↑ The WordPress License
- ↑ WordPress
- ↑ «How to install WordPress on localhost in 5 simple steps». www.nexcess.net. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «Install WordPress: The Essential Guide». solidwp.com. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «How to Manually Install WordPress – The Ultimate Guide». www.fixrunner.com. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «What Is WordPress? A Beginner's Tutorial on How to Use WP». jetpack.com. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «WordPress Is Not What You Think». www.weberous.com. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «WordPress: What it is, How it Works, and How to Get Started». sitechecker.pro. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «How to Build a WordPress Theme from Scratch: First Steps». www.sitepoint.com. Վերցված է 2024-11-08-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՎորդՊրես
- ՎորդՊրեսին նվիրված հայերեն ուսումնական նյութեր(hy-it.org) Արխիվացված 2013-07-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՎորդՊրես» հոդվածին։ |
|