Who by fire
Who by fire անգլ.՝ Who by fire | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
«Who by fire», ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը գրվել է 2005 թվականին։ Ընդգրկված է «Relics։ Վաղ և չհրատարակված» հեղինակային ժողովածուում[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը հետվերակառուցումային օլիգարխներից մեկի՝ Բորիս Մառլենովիչի մասին է, որն ունակ է գրեթե ամեն ինչի։ Պատմվածքի միջնամասում նրան անվանում են «աշխարհի իշխան»։ Այդ պարագայում նա որոշում է, որ մեկ այցի ընթացքում նա կկարողանա հասնել նրան, որ Նյու Յորքի Ազատության արձանը պատկերող ամերիկացի կինն իրեն մինետ կանի այն համարում, որտեղ սիրային հանդիպումներ են ունեցել Ջենիս Ջոպլինն ու Լեոնարդ Քոհենը և որտեղ նախապես թափված կլինեն Կոհենի տեքստերում նշված իրերը։ Օլիգարխ Սոլյոնիի համար սա խորհրդանշական իմաստ ունի, և նոր «աշխարհի արքայազնի» ցանկությունը, իհարկե, իրականանում է[2]։
Պատմվածքի վերնագիրը գալիս է Լեոնարդ Քոհենի հայտնի երգից, որն իր հերթին երգիչը վերցրել է Ահեղ դատաստանի օրվա (Յոմ Կիպուր) հրեական պատարագից, որտեղ խոսվում է այն մասին, թե հաջորդ տարի ինչ մահապատիժներ են սպասվում մարդկանց. «Եվ ոմանք կդատվեն կրակով...»։ Հայտնի չէ՝ օլիգարխ Սոլյոնին, որի անձնական ինքնաթիռում հենց այդ պահին փոխում են շարժիչը, գիտեր այդ մասին, թե ոչ։ Կրակի մասին ևս մեկ ակնարկ տրվում է պատմվածքի վերջում, երբ պարզվում է, որ գլխավոր հերոսն ունի «ճաղատ և կարծես դժոխքի կրակով այրված գլուխ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виктор Пелевин «Who by fire» (ռուսերեն).
- ↑ 2,0 2,1 «Энциклопедия - Who by fire - Вы знали?». infon.in (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Who by fire» պատմվածքը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում։